Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 8 » Ունենք խիստ ծայրահեղ երիտասարդություն. հոգեբան
22:15
Ունենք խիստ ծայրահեղ երիտասարդություն. հոգեբան

10 տարի առաջ հայ երիտասարդների անձնային մակարդակն, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, շատ ավելի ցածր էր, քան այսօր: 

«Ընդհանուր առմամբ, ինտեսիվ զարգացման պրոցեսներ են ընթանում երիտասարդության մեջ: Բավական ժամանակակից երիտասարդներ ունենք՝ ժամանակակից ինտելեկտով, մտածելակերպով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: 

Մյուս կողմից հոգեբանը նշեց, որ այսօրվա երիտասարդների ընդհանուր մակարդակում խիստ ծայրահեղություն է նկատվում: Գնահատելով երիտասարդների ընդհանուր պատկերը՝ հոգեբանն առանձնացնում է 3 շերտ՝ շատ զարգացած, շատ անմակարդակ և «մոխրագույն» հատված: 

«Մեկ չափից դուրս զարգացած են, որ այդպես նույնիսկ Խորհրդային Միության շրջանում չկային էլ, լեզուների տիրապետող, բարձր մակարդակի: Եվրոպայում էլ են հազվադեպ հանդիպում նման երիտասարդներ: Չափազանց անմակարդակ և դրանց մեջտեղում էլ մոխրագույն մասսան է»,- ասաց հոգեբանը:

Նա առանձնացրեց նաև երիտասարդների կարիերիստական շերտը, որը «ամեն ինչի պատրաստ է՝ պաշտոն ստանալու ու կաշառքով ապրելու համար»: 

Հոգեբանի կարծիքով, հատկապես տհաճ է նման երիտասարդների ակտվիությունը, քծնողական վարքագիծը ընտրությունների ժամանակ: 

Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այսօրվա երիտասարդության բացասական կողմերից հոգեբանը նշեց փողամոլությունը. 

«Մեր ժամանակ ավելի շատ ռոմանտիզմն էր, իսկ հիմա փողամոլությունը շատ է, բայց քիչ բարոյական անկում կա»,- նկատեց նա:

Հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներով են երիտասարդները դիմում այսօր, հոգեբանը նշեց, որ ամենից տարածված խնդիրը, որը բնորոշ է նաև այդ տարիքին, նևրոզներն են: Աղջիկները, նրա խոսքով, ավելի շատ դիմում են կաշկանդվածության, բարդույթներից ազատվելու համար, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է, թեև առաջին հայացքից թվում է, թե այդքան էլ տարածված չէ. 

«Աղջիկները ամոթխածության համար են դիմում, կաշկանդվածության, բավական շատ են, թվում է, թե չկա այդքան, բայց շատ կան, հաճախ հանդիպող պրոբլեմ է: Երիտասարդ մայրերն էլ սկսել են դիմել երեխայի դաստիարակության խնդիրներով»,- նշեց հոգեբանը: 

Տղաները, Խուդոյանի խոսքով, դիմում են միայն հիվանդագին երևույթների դեպքում, որոնցից մեկը խաղամոլությունն է: Այդ կախվածությունից ազատվելու համար մասնագետն ասաց, որ դիմողներն ավելացել են: 

Ավել քիչ են ներքին կոնֆլիկտների, բարդույթների, անձի կայացման խնդիրներով դիմող տղաները: 

Իսկ ընդհանուր առմամբ հոգեբանը նշեց, որ հոգեբանի օգնությանը դիմողների մեջ երիտասարդների ընդհանուր թիվը գնալով մեծանում է, ինչը ևս անձնային մակարդակի բարձրացման մասին է խոսում:


 
                                          
Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 675 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: