21:34 Սպանություն` հանուն Գյումրու քաղաքապետի դստե ՞ր (Տեսանյութ) | |
Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին: Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում: Հիշեցնենք, որ երեկ պիտի կայանար Աննայի ու Կարենի նշանադրությունը, սեղանները ձևավորել ու սպասել են փեսացուին, սակայն վերջինս ուշացել է: Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ նրա «Մերսեդես 200» մակնիշի մեքենան գտել են Սև Ղուլի ճանապարհին: Ի դեպ, Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստրերին բնութագրում են որպես համեստ վարքագծով ապրող աղջիկների: Նույն բնութագիրն են տալիս նաև Կարեն Եսայանին: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը աշխատել է Շիրակի մարզպետարանում` որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա տեղափոխվել էր բնակության ԱՄՆ: 3 տարի է, ինչ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը. մայրը` Անահիտ Եսայանը ևս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրով փողոցի վրա շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «լեհական կոմիսոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենքիում: Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նա բնութագրվում է որպես գրագետ երիտասարդ, ուներ պոլիտեխնիկական կրթություն և շատ հեռու էր կրիմինալ աշխարհից: Թե ո՞րն է եղել սպանության իրական պատճառը, ամենայն հավանակնությամբ կբացահայտվի մի քանի ժամից Նշենք, որ սպանության մեջ կասկածվող ոստիկանապետի որդին ևս առևտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար որևէ գործարքի հետեւանքով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |