Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Վրաերթի են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ` Վահրամ Բեյբությանին
22:09
Վրաերթի են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ` Վահրամ Բեյբությանին

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:

Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխեց Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել է:

Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով վարում էր «ՎԱԶ 21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենան:
Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:

Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:

Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 770 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: