Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 5 » Արվում է հնարավորը՝ հրապարակի պատահարից տուժածներին օգնելու համար.ԱՆ
20:31
Արվում է հնարավորը՝ հրապարակի պատահարից տուժածներին օգնելու համար.ԱՆ


Առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:


Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:


«Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին»,– ասվում է հայտարարությունում:


Հայտարարության հեղինակները տրամադրել են նաև կոնտակտային հեռախոսահամարներ. 

«Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ. 091 26 35 43 

Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85

Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72
 

Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 707 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: