Ստամբուլի «Էրդիլի հատուկ վարժարանում» անցկացված մրցույթում հայազգի հոր և թուրք մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը` շարադրությունը հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի «Հայ լինելը Թուրքիայում»( To be Armenian In Turkey) բլոգում:
«Անունս Կլարա է, ազգանունս` Եթերօղլու: Ինչ ինձ հիշում եմ մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա: Վերջին տարիներին մեր երկրում որոշ վեճեր են առաջացել, որոնք իմ մեջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ հարյուրամյակներով միասին ապրած երկու ժողովուրդների մեջ ցանկանում են կռիվ գցել, թուլացնել նրանց: Արդյոք ես ո՞ր կողմում պետք է լինեմ, կամ պարտավո՞ր եմ որևէ կողմում լինել: Չէ՞ որ հայրս հայ է, մայրս` թուրք: Ես հայկական դպրոցում եմ սովորել, եկեղեցի գնացել: Հայկական թերթեր ու ամսագրեր են գնում ու հետևում եմ դրանց»,-գրել է աղջիկը:
Նա նշել է, որ իրենք տանը նշում են հավասարապես հայկական և թուրքական տոները` «բայրամից մինչև նոր տարի»:
«Ես և՛ հայ եմ, և՛ թուրք, բայց իրականում ես թուրքիացի եմ` Թուրքիայի քաղաքացի: Կարծում եմ` ինձ պես մտածող մարդիկ շատ են»,- գրել է նա: