Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 26
Картинка 6 из 65



Աշխարհի ամենահարուստ փեսացուներից եւս մեկը հրաժեշտ տվեց իր «ազատ» կյանքին. մայիսի 19-ին Facebook -ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ:  Ըստ Associated Press-ի՝ Մարկը շատ համեստ հարսանիք է կազմակերպել իր սեփական տանը, եւ հյուրերը նախապես չեն էլ իմացել, որ մասնակցելու  են հարսանեկան արարողության:

Նշվում է, որ Մարկն իր կնոջ հետ առաջին անգամ ծանոթացել է 2004 թվականին: Պրիսցիլան առանձնապես գեղեցիկ արտաքին չունի, ու չի էլ հետեւում միլիարդատերերի  օրինակին, նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվում, որ գեղեցկացնի, շտկի արտաքինն ու մարմնի բարեմասնությունները…  Հենց այդ պատճառով էլ, Մարկը ամուսնացել է ամենասովորական տնային տնտեսուհու արտաքին ունեցող աղջկա հետ` խոստովանել է Facebook -ի սեփականատերը:


Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 661 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (0)

Картинка 9 из 306



Դերասան Ջեկի Չանը Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ ասել է, որ այլևս չի նկարվի մարտաֆիլմերում: Հիշեցնենք, որ դերասանը 58 տարեկան է:

Ինչպես գրել է The Daily Telegraph-ը, Չանն ասել է, որ Chinese Zodiac-ը, որ ներկայացվում է կինոփառատոնի ժամանակ, կլինի իր վերջին մարտաֆիլմը:

Դերասանն ասել է, որ ինքն այլևս եիտասարդ չէ, և չնայած սիրում է մարտաֆիլմեր, բայց չի սիրում բռնություն: Նա ծրագրում է կենտրոնանալ առավել լուրջ դերերի վրա:
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 764 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (0)

Картинка 158 из 70434
Ամերիկյան և գերմանական երկրաբանները հաստատում են, որ իրենք Մեռյալ ծովի տարածքի սեյսմիկ ակտիվության հետազոտությամբ սահմանել են Հիսուս Քրիստոսի մահվան ստույգ ժամանակը։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է KAI գործակալությունը: 

Supersonic Geophysical կազմակերպությունից Ջեֆերսոն Ուիլյամսը՝ Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի իր գործընկերներ Մարկուս Շվաբի և Ախիմ Բրաուերի հետ միասին, հայտարարել է, որ Քրիստոսի խաչելությունն ու մահը տեղի են ունեցել մեր թվարկության 33 թվականի ապրիլի 3-ին, ուրբաթ օրը:

Գիտնականները սեյսմիկ տվյալները համադրել են Նոր Կտակարանի տեքստի և աստղագիտական հետազոտությունների հետ: 

Մեռյալ ծովի շրջանում երկրաշարժի ժամանակագրությունը ցույց է տվել, որ Երուսաղեմից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող շրջանը հատկապես սեյսմիկ է եղել մեր թվարկության 31 թվականին, ինչպես նաև՝ մեր թվարկության 26 և 36 թվականների միջև:

Ուիլյամսն Ավետարանում նկարագրված մթությունը, որը վրա էր հասել Քրիստոսի մահից հետո, բացատրում է ավազային փոթորիկով, ինչն այդ տեղանքի համար հազվադեպ երևույթ չէ:
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 702 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (1)