Բարեվ ձեզ հարգելի բլոգի հաճախորդներ:Ուզում եմ ասեմ որ այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր գովազդը կամ այն ապրանքը որը վաճառում եք տեղադրել անվճար մեր կայքում գրանցվելուց հետո,գրանցվելն պարտադիր է որպեսզի ես կարողանամ ձեր գրածը,տեղադրած նկարները տեղադրեմ,դուք կկարողանաք հետագայում ջնջել կամ փոփոխել այն, եթե վաճառել եք կամ բացթողում եք արել,սխալ կապ չունի...:
Ձեր տեղադրած նյութը կջնջվի կամ կտեղափոխվի եթե սխալ կատեգորիայում է տեղադրված:Նյութը չի ջնջվի եթե դուք անձամբ ինձ չտեղեկացնեք կամ ջնջեք!!!Հայտարարություններ>[ Добавить объявление ]
Twitter միկրոբլոգերի կայքը գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին թարգմանել կայքում կատարվող գրառումները: Ինչպես հաղորդում է Masjable-ը, այս ծառայությունը դեռ գործում է թեստային ռեժիմով:Նշվում է, որ գրառումներն անցած շաբաթվանից արդեն կարող են թարգմանել Twitter-ի օգտատերերի մի մասը: Սակայն հայտնի չէ, թե երբ այս ծառայությունը հասանելի կլինի բոլորին: Հայտնի չէ նաև, թե որ լեզուներից և որ լեզուներով է կատարվելու թարգմանությունը: Որոշ կայքեր հաղորդում են, որ օգտատերերի մի մասը կարողացել են անգլերեն թարգմանել կորեերենից, ճապոներենից և թայերենից:
Ներկայացնում ենք Թերթ.am–ի և «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության (գործում է մեդիաչափումների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ GFK ընկերության լիցենզիայով) համագործակցության շրջանակներում իրականացվող «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները՝ 50 հեռուստահաղորդումների համար։ Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները դիտեք այստեղ։
Այսօր, Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական արարողություն նվիրված՝ երեկ, մայիսի 4-ի երեկոյան, Հանրապետության հարապարակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում տուժած երեխաների ապաքինմանը:
Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ մոմավառության արարողությանը՝ տուժած երիտասարդների հետ միասին, մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:
Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:
«Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին»,– ասվում է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները տրամադրել են նաև կոնտակտային հեռախոսահամարներ.
Քիչ առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկներ են բռնկվել և այրվածքներ են ստացել նախնական տվյալներով շուրջ 30 քաղաքացիներ։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից։
Tert.am–ի թղթակիցը դեպքի վայրից պատմում է, որ այժմ շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։
Tert.am–ի թղթակիցը նաև հայտնում է նաև, որ Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։
20։43 Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։
21.26
Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորների թիվը 107 է, այդ թվում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:
Այս պահի դրությամբ Հերացու անվան 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 4 աղջիկ ՝18-25 տարեկան: Երեկ Հրապարակում բռնկված հրդեհից տուժածների վիճակը վերակենդանացման բաժանմունքի ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը մեզ հետ զրույցում գնահատեց միջին ծանրության.«Բոլոր 4 տուժածների մոտ գերակշռում է դեմքի, գլխի, վերին վերջույթների առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ»: Ի. Մալխասյանի խոսքերով, այրվել է նաեւ տուժածներից մեկի մեջքը: Հրդեհից տուժած 20 ամյա Լիաննա Փիլիպոսյանի մոր ՝ Անահիտ Կարապետյանի պատմելով, Լիաննային ընկերներն են հիվանդանոց տեղափոխել.«Պատմում էր, որ ծիծաղում էին ու սպասում նախագահի այցին, մեկ էլ այն է նկատել, որ կրակն է գալիս, ով այդ պահին հասցրել է պառկել գետնին , նա կրակից պրծել է, կարեւորը, որ աղջիկս այսօր առավոտյան գիտակցության է եկել»: Ա. Կարապետյանի խոսքերով, առավոտյան հիվանդանոց է այցելել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ հեռախոսահամարներ է թողել իրենց մոտ, որ անհրաժեշտության դեպքում տուժածների ծնողները կապ հաստատեն իր հետ: Մեր այցելության պահին հիվանդանոցում էին ոստիկաններ, քննիչներ, ու Իրինա Մալխասյանի խոսքերով նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցներ: Լիաննային այցելության եկած կուրսի ընկերներից երկուսն էլ վատացան հենց հիվանդանոցում՝ աղջիկներից մեկը ուշաթափվեց եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, մյուսին օգնություն ցուցաբերեցին հենց տեղում: Ընկերների պատմելով, հիվանդանացում վատացած աղջիկներն էլ էին երեկ Հանրապետության հրապարակի ցույցի մասնակիցներ: Հիվանդանոցում տեղեկատվություն տրամադրելու հարցում բուժաշխատողները սահմանափակ էին: Կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը բարկացած հորդորեց շատ հարցեր չտալ, հակառակ դեպքում կվիճի մեզ հետ: