Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29




Երբեմն ցանկություն է առաջանում արթնանալ ու վերհիշել, թե ինչ էինք անում ուղիղ մի տարի առաջ այս օրը: Օրինակ ինչ ստատուսներ էինք գրում Ֆեյսբուքում կամ Թվիթերում, կամ ինչ լուսանկարներ էինք տեղադրում, ինչ SMS-ներ էինք գրում բջջային հեռախոսով և այլն: Հատուկ այդ նպատակով գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որը ամեն առավոտ կհիշեցնի ձեզ այդ մասին: Timehop-ը ցուցադրում է ինչպես Facebook-ի, Twitter-ի, Foursquare-ի, Instagram-ի ակտիվությունը, այնպես էլ բջջային հեռախոսով ուղարկված SMS-ները: Առայժմ SMS-ների մասը աշխատում է միայն iPhone և Android համակարգերի վրա:


1.Այցելեք այստեղ:

2.Մուտք գործեք Facebook-ի միջոցով:

3.Հերթով սեղմեք համապատասխան սոց. ցանցերի վրա ու կապեք ձեր հաշիվները Timehop ծառայության հետ: Եթե ցուցակում առկա որոշ կայքերում գրանցված չեք, ապա կարող եք չնշել դրանք, սակայն այդ դեպքում Timehop ծառայության արդյուավետությունը կնվազի:

4. Այնուհետև ամեն օր այցելեք Timehop կայք և տեսեք, թե ինչ էիք անում ուղիղ մի տարի առաջ:





Категория: Ծրագրեր | Просмотров: 847 | Добавил: admin | Дата: 29.05.2012 | Комментарии (0)


որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը

Եթե ցանկանում եք պարզել, թե որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը, ապա խորհուրդ եմ տալիս տեղադրել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածը: Հավելվածի միջոցով կարող եք գրաֆիկորեն տեսնել այցելած բոլոր կայքերը և դրանց վրա ծախսած ժամանակը: Հնարավորություն կա տեսնել մեկ օրվա կամ հավելվածը տեղադրելու սկզբից սկսած վիճակագրական տվյալները:

որ կայքերի վրա եք ավելի շատ ծախսում ձեր թանկարժեք ժամանակը

Հավելվածը ավելացնելու համար սեղմեք ներքևի հղումի վրա ու տեղադրեք այն: Այնուհետև ցանկացած ժամանակ սեղմեք Google Chrome դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող հավելվածի նշանի վրա ու տեսեք տվյալ պահի դրությամբ վիճակագրությունը:


Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 734 | Добавил: admin | Дата: 29.05.2012 | Комментарии (0)




















Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 974 | Добавил: admin | Дата: 29.05.2012 | Комментарии (0)