16:58 Երկրաբանները սահմանել են Քրիստոսի մահվան ստույգ ժամանակը | |
Supersonic Geophysical կազմակերպությունից Ջեֆերսոն Ուիլյամսը՝ Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի իր գործընկերներ Մարկուս Շվաբի և Ախիմ Բրաուերի հետ միասին, հայտարարել է, որ Քրիստոսի խաչելությունն ու մահը տեղի են ունեցել մեր թվարկության 33 թվականի ապրիլի 3-ին, ուրբաթ օրը: Գիտնականները սեյսմիկ տվյալները համադրել են Նոր Կտակարանի տեքստի և աստղագիտական հետազոտությունների հետ: Մեռյալ ծովի շրջանում երկրաշարժի ժամանակագրությունը ցույց է տվել, որ Երուսաղեմից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող շրջանը հատկապես սեյսմիկ է եղել մեր թվարկության 31 թվականին, ինչպես նաև՝ մեր թվարկության 26 և 36 թվականների միջև: Ուիլյամսն Ավետարանում նկարագրված մթությունը, որը վրա էր հասել Քրիստոսի մահից հետո, բացատրում է ավազային փոթորիկով, ինչն այդ տեղանքի համար հազվադեպ երևույթ չէ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||||||||
| ||||||||||||