Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 6 » Շիրակի մարզի դատախազությունում ընտրությունների հետ կապված հարուցվեց 4 քրեական գործ
23:15
Շիրակի մարզի դատախազությունում ընտրությունների հետ կապված հարուցվեց 4 քրեական գործ

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել են չորս քրեական գործեր, որոնցից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ: Դրանցից երկուսը հարուցվել են քաղաքացիների հաղորդումների հիման վրա, փաստի առթիվ, ոչ թե կոնկրետ անձնավորությունների դեմ: Իսկ չորրորդը կապված է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանած այն տեսանյութի հետ, ըստ որի, Շառլ Ազնավուրի հրապարակում միկրոավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանում, քաղաքացիներն էլ մեծ հաճույքով վերցնելով, դնում են անձնագրերի մեջ ու ուրախ-ուրախ հեռանում:

Հիշեցնենք, որ ըստ ԲՀԿ-ականների Գյումրու դպրոցներում տեսախցիկներ գողացողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ու նրա շրջապատի տղաներն են :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 757 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: