Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Վերջին զանգ (մաս 1-ին)
16:18
Վերջին զանգ (մաս 1-ին)
Մենք արդեն տաս երրորդ` ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:
    -Երեխե~ք,երեխե~ք, Պողոսյանը եկավ,սուս մնացե’ք,արա’գ նստեք տեղներդ:
    Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից ազդվում:
    Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:
    -Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:
    -Բոլորը տեղում ե՞ն: 
    -Այո,-պատասխանեցինք մենք:
    -Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի որ բոլորը ատում էին նրան:i
Չնայած ես էլ մեկ-մեկ պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:
    Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը` աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:
    -Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:
    Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն  մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում  տեսնում եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:


Կարդացեք ամբողջը: BlogGers.Do.Am
Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: