16:19 Վերջին զանգ (մաս 2) | |
-Տխու՞ր ես,-հարցրեց նա: -Ինչի՞ց վերցրիր,-պատասխանեցի ես: -Ուրախ էլ չես,-ասաց նա նայելով ինձ: -Ուրախանալու առիթ չեմ տեսնում,-պատասխանելով նրան նորից սկսեցինք լուռ քայլել: -Տուն ե՞ս գնում,-հարցրի ես: -Դե~, երևի,կամկածով պատասխանեց Աննան: -Այսի՞նքն: -Իսկ դու ու՞ր ես գնում,-հարցս անպատասխան թողնելով հարցրեց նա: -Իսկ ի՞նչ կապ ունի,թե ես որտեղ եմ գնում: -Դե լավ ինչու՞ ես զայրանում վրաս: -Ե՞րբ զայրացա,-փորձեցի քողարկել զայրույթս:Նա ճիշտ էր ես այնպիսի տոնով ասացի,որ ցանկացած մեկն ել կզգար դա: -Տուն եմ գնում,իսկ դու՞,-փորձեցի ավելի մեղմ տոնով խոսել նրա հետ: -Իսկ ես կուզեի,որ միասին մի տեղ գնայինք,զրուցեինք, սակայն մրութդ այնպես ես կախել,հետս էլ այնպես ես խոսում,որ էլ չգիտեմ ինչ եմ անելու,կամ ուր եմ գնալու: -Արի թողնենք մի ուրիշ անգամ լա՞վ,հիմա տրամադրություն չունեմ ոչ մի բանի տեսնու՞մ ես նույնիսկ իրար էլ չենք հասկանում հիմա: -Ոչինչ կհասկանանք,ես չեմ նեղանում քեզանից,-նա այնպես էր արտասանում բառերը,որ մի պահ խղճացի նրան,բայց նորից պնդեցի իմ ասածը: -Էլ չշարունակենք լա՞վ,ասացի ուրիշ անգամ,կարծում եմ անիմաստ կլինի նորից կրկնելը: -Լավ,-ճարը կտրած ասաց նա,-բայց խոստումդ կկատարես: -Եղավ,դե արի քեզ ճանապարհեմ գնա:Մի հիսուն մետր քայլեցինք միասին մինչև հասանք կանգառ,նրան հրաժեշտ տվեցի: -Դե վաղը դպրոցում կհանդիպենք,առայժմ: -Չես ուզում նույնիսկ համբուրե՞լ ինձ,ասաց նա:Ես գլուխս մոտեցրի նրա գլխին,նա փորձեց համբուրել շուրթերս բայց ես շուրթերս փախցրի և առաջացրի գլուխս դեպի նրա ձախ այտի կողմը,համբուրեցի նրա այտը,իսկ նա նույնպես ստիպված համբուրեց իմ այտը:Մի խոսքով մի կերպ պրծնում եմ նրանից:Նա գեղեցիկ է,ինձ այդպես սիրում է,ոչ մեկին ուշադրություն չի դարցնում,բայց չգիտեմ,թե ինչն է ինձ նրանից վանում,ինչու չեմ կարողանում պատասխանել նրա զգացմունքներին:Աննային ճանապարհելուց հետո միանգամից գնում եմ տուն:Տուն մտնելով մայրս սկում է հարցեր տալ,թե ոնց անցավ արարողությունը:Սակայն ցանկություն չունեի խոսելու,նույնիսկ չճաշեցի,ախորժակ չունեի:Ես փակվում եմ սենյակումս վերցնում եմ դասագրքերս փորձում եմ դասերս սովորել,մի քանի տող կարդում եմ սկսում եմ ընկնել մտքերի մեջ,մեկ Աննային էմ հիշում մեկ տիկին Ամիրյանն էր գալիս աչքերիս առաջ:Հետո գրքերը մի կողմ եմ նետում,պառկում եմ մահճակալիս,որպեսզի քնեմ մի քիչ գոնե ցրվելու համար,սակայն դա էլ չի ստացվում:Առավոտյան հագնվում եմ,որպեսզի գնամ դպրոց,սակայն ճանապարհին միտքս փոխում եմ,մտածելով,որ նորից պիտի հանդիպեմ Աննային,նորից պիտի գլուխս տանի,ես էլ պիտի իզուր տեղը նեղացնեմ նրան,տրամադրություն էլ չունեմ էլի:Որոշում եմ գնալ մոտակադպրոցիկողքինգտնվող այգին:Ինձ համար քայլելով մինչև հասնում եմ այգին ժամը տասն է դառնում:Հանկարծ հեռախոսս սկսում է զանգել:Ձեռքս տանում եմ հանում եմ այն գրպանիցս և էկրանի վրա տեսնում եմ Աննայի հեռախոսի համարը:Մտքիս մեջ մտածում եմ,-էս ի±նչ բան է դասի չեն,ու նույն րոպեին հիշում եմ,որ երկրորդ ժամը մեր մոտ կենսաբանություն է,-տեսնելով Աննայի համարը անջատում եմ հեռախոսը հիմնական ու նորից դնում եմ գրպանս:Դասաժամերն ավարտվում են:Ես վերադառնում եմ տուն:Մտնելով տուն մայրս միանգամից զայրացած սկսում է հարցեր տալ: -Որտեղի՞ց ես գալիս,-ես միանգամից գլխի եմ ընկնում,որ նա տեղյակ է իմ դպրոց չգնալու մասին և անիմաստ կլիներ խաբելը,թե գնացել եմ,նաև գլխի էի ընկնում,որ Աննան զանգած կլինի տուն և նա ասած կլինի այդ մասին,քանի որ չէի պատասխանել նրա զանգին փորձել է ինձանից վրեժ լուծել: -Մամ լավ էլի,տրամադրություն չունեմ,-փորձեցի խուսափել պատասխանից,քայլեցի դեպի սենյակիս կողմը: -Ուրեմն տրամադրությունո՞վ ես որոշում դպրոց գնա՞լ,թէ՞ չէ:Ես ոչինչ չեմ պատասխանում միանգամից գնում եմ սենյակս,մտքումս կռվելով Աննայի հետ:Հաջորդ առավոտ կրկին պատրաստվում եմ դպրոց գնալ,մայրս առավոտյան էլի սկսում է հետս կռվել,թե. -Էլի գնում ես թրև գալու՞ և այդպիսի բաներ: -Չէ մամ գնում եմ դըպ-րոց,-ու դուրս գալով տնից գնում եմ ուղիղ դպրոց:Ճանապարհին անհամբեր սպասելով,թե երբ պիտի հասնեմ,որպեսզի Աննային տեղը դնեմ:Հասնում եմ դպրոց,մտնում եմ դասասենյակ,դեռ մի հինգ րոպե կար մինչ դասերի սկսվելը,միանգամից Աննային եմ փնտրում:Նա դասասենյակում չեր,ուզում եմ դուրս գալ դասասենյակից և նա հայտնվում է առջևումս: -Բարև…միանգամից բարևում է նա և էլի,ինչ որ բան էր ուզում ասել,բայց չհասցրեց,քանի որ ես միանգամից հարձակվեցի նրա վրա: -Մեկ րոպեով կարող ե՞նք առաննձնանալ,-հարցրի ես,քանի որ նա մենակ չեր,նրա հետ մեր մյուս դասընկերուհին էր`Լուսինեն: -Իհարկե,-պատասխանեց նա: -Լուս ջան կներես,բան պիտի հարցնեմ էլի Աննայից: -Հարցրու Արամ ջան,-ժպտալով ասաց Լուսինեն ու մեզ թողեց մենակ: -Դե~,ի՞նչ պիտի հարցնես,-անհամբեր հարցրեց Աննան: -Դու լավ գիտես: -Նկատի ունես,թե ինչու՞ էի զանգում,հա՞: -Էլ մի քեզ գցի չոլերը: -Այդ դեպքում ի՞նչ նկատի ունես: Արդեն նյարդայնանում էի: -Ասում եմ դու լավ գիտես,թե ինչ նկատի ունեմ,-զայրացած ձայնս արդեն բարձրացնելով ասացի ես:Այդ պահին հնչում է դասերը սկսվելու զանգը: -Սպասում եմ,շուտ արա պատասխանի:Մինչ ես փորձում էի նրան համոզել,որպեսզի խոստովանի,հայոց լեզվի ուսուցչուհին եկավ: -Անցե’ք դասարանները,չեք լսու՞մ զանգի ձայնը: Մենք անցնում ենք դասարանները:Դասն ավարտվելուց հետո դուրս ենք գալիս դասամիջոց:Ես որոշում եմ էլ չանրադառնալ այդ թեմային և գլուխ չդնել Աննայի հետ:Ընկերոջս` Կարենի հետ դուրս եմ գալիս դասասենյակից և անմիջապես ետևիցս լսում եմ Աննայի ձայնը: -Արա~մ,սպասիրմի րոպե: -Կար դու կամաց-կամաց գնա տեսնեմ ինչ է ասում:Կարենը ընկնում է առաջ մեզ մենակ թողնելու համար,իսկ Աննան մոտենում է ինձ: -Դե՞,լսում եմ,ի՞նչ ես ասում: -Նախ արի տոնդ փոխիրլա՞վ: -Ասելու ե±ս,թե՞ գնամ: -Հա լավ,ինչու՞ ես իմ հանդեպ այդպես տրամադրված: -Էլի՞ բան ունես ասելու,թե՞ վերջացրիր,-նա նայեց աչքերիս մեջ մի քանի վայրկյան,ապա կտրուկ ու նեղացած տոնով ասաց: -Գնա'… Ես այդպես էլ անում եմ,նրան թողնում եմ այդտեղ կանգնած ու առանց ոչ մի բան ասելու շրջվում գնում եմ:Կարենը ինձ էր սպասում մեզանից միքիչ հեռու,քայլում եմ դեպի նրա մոտ և սկսում ենք քայլել արդեն միասին: -Ի՞նչ էր ասում,-հարցրեց նա: -Չգիտեմ: -Բա ո՞վ գիտի: -Ի՞նչ իմանամ,ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ասել: -Ինչու՞ ես տանջում աղջկան,չե՞ս տեսնում,ինչպես է քեզ սիրում,բա… -Վերջ տու’ր,էլ այդ թեմայով չխոսես Կարեն,-ընդհատելովնրանասացիես:Նա միանգամից ձայնը կտրեց ու էլ չշարունակեց,քանի որ արդեն նյարդայնանում էի:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Կարենը փորձեց թեման փոխել և ուրիշ հարց տալ: -Բա երեկ ասում ես ինչու՞ դպրոց չէիր եկել: -Դպրոցի տրամադրություն չունեի: -Բա Ալլա մորաքույրն ինչու՞ էր որոշել երեկ դպրոց գալ,բան չասե՞ց,որ եկավ տուն: -Մամաս դպրոց է՞ր եկել,-Կարենը մորաքույր էր ասում մորս: Ես միանգամից կանգ եմ առնում ու հիշում եմ խեղճ Աննային,թե ինչպես էի մեղադրում նրան մի բանի մեջ,որի մասին նա նույնիսկ գաղափար էլ չուներ: -Ի՞նչ եղավ,-տեսնելով,թե ինչպես միանգամից կանգ առա ու մտքերի մեջ ընկա,հարցրեց Կարենը,-Արա՞մ: -Ես էլ խեղճ Աննային էի մեղադրում,մտածում էի,թե նա է ասել մորս,որ դպրոց չեմ եկել: անեկդոտներ վերջին զանգի մասին Anekkdotner varjin zangi hamar Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU: verjinzang | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |