Մենք վերադառնում ենք դասասենյակ Աննային գտնելու և նրանից ներողություն խնդրելու համար,սակայն նա դասասենյակում չեր,հարցնում ենք ,թե չե՞ն տեսել Աննային,պատասխանում են,որ նա ջղայնացած,աչքերը արցունքներով լցված,եկել է դասասենյակ պայուսակը վերցրել ու տուն է գնացել:Ես շտապում եմ գնալ նրա ետևից,մտածելով որ կհասնեմ,բայց չեմ հասնում,նա երևի արդեն տուն էր հասել:Չնայած որ դեռ երկրորդ ժամը նոր էր սկսվել,բայց էլ չեմ վերադառնում դպրոց:Հաջորդ օրը նույնպես չեմ գնում դպրոց:Անվերջ Աննային էի զանգում,բայց նրա համարը անհասանելի էր լինում միշտ:Մյուս օրը գնալով դպրոց իմանում եմ,որ Աննան նույնպես դպրոց չի հաճախել և իմանում եմ նաև,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության` տիկին Ամիրյանին փոխարինող: Զանգը հնչում է:Երկրորդ ժամն էր,կենսաբանության դաս:Ալարում եմ դասի նստել և պատրաստվում եմ տուն գնալ: -Չե՞ս ուզում տեսնել նոր ուսուցչուհուն,-Կարենը իմանալով,որ տուն եմ գնում,փորձում էր ինձ համոզել.որպեսզի մնայի ու տեսնեի նոր ուսուցչուհուն,-մենակ տեսնես ինչ սիրունիկն է: -Ի՞նչ անեմ,սիրունիկ է,սիրունիկ չի ինձ չի հետաքրքրում: -Լուրջ մեծ բան կկորցնես,եթե չմնաս ու չտեսնես: -Մի օր կտեսնեմ էլի: -Լավ է,որ մահացավ Ամիրյանը,թե չե հիմա սրան չէին բերի,մենք էլ չեինք տեսնի… -Կարե՞ն: -Ի՞նչ: -Հո չե՞ս գժվել: -Ի՞նչ ասացի որ: -Էլ այդպիսի բան չասես,-Կարենը ձայնը կտրեց և կարծես զգալով իր սխալը փոշմաներ ասածի համար: -Դե լավ,ես տուն եմ գնում,դասերից հետո ազատ լինես երևա,տանը կլինեմ: Ես Կարենին հրաժեշտ եմ տալիս ու գնում եմ տուն,ճանապարհին կրկին Աննային զանգելով,սակայն կրկին ու կրկին նրա համարը անհասանելի էր:Ես արդեն անհանգստանում էի նրա համար,մտածում էի մի բան եղած չլինի՞ նրա հետ:Հասնում եմ տուն,բայց մինչև ներս մտնելը որոշում եմ ետ դառնալ և գնալ Աննաենց տուն,իմանալու համար,թե ինչ է կատարվում նրա հետ: Ես արդեն նրանց դռան արջև եմ:Ձեռքս մեկնում եմ զանգի կոճակին ու ընկնում եմ երկմտանքի մեջ,-արժե՞ սեղմել,թե՞ ետ գնամ,-բայց մինչ երկմտում էի բնազդաբար ձեռքս սեղմում է կոճակը և ներսից լսվում է զանգի ձայնը:Ինչ արած,քանի որ արդեն սեղմել էի ստիպված էի մնալ,չնայած արդեն փոշմանել էի:Դուռը բացվում է: -Ի՞նչն է քեզ բերել այստեղ:Այո դուռը Աննան էր բացել,նա մի պահ զարմացած նայեց ինձ ու հարցրեց:Աննան չեր սպասում,որ ես կարող էի իրեն այցելել: -Կարո՞ղ եմ ներս գալ: -Հա իհարկե,ներս արի: -Շնորհակալություն: Նա ինձ ուղեկցում է հյուրասենյակ և ես միանգամից նկատում եմ,որ նա մենակ է տանը: -Մենակ ե՞ս,-հարցրի ես:Նա գլխով դրական նշան արեց: -Հեռախոսդինչու՞ ես անջատել: -Իսկ հեռախոսն ինչի՞ս է պետք,եթե չեմ կարող խոսել այն մարդկանց հետ ում սիրում եմ և ցանկանում եմ հետները խոսել,ում հետ խոսելու կարիգ ունեմ,-տխուր պատասխանեց նա: -Մենակ ինձանով չի ավարտվում կյանքը,քեզ կարող են ուրիշներն էլ զանգել,քո ընկերները,ընկերուհիները, հարազատները: -Ես թքած ունեմ ուրիշների վրա,-նա արդեն չկարողացավ իրեն զսպել և այնպիսի տոնով ասաց,որ ես չգիտեի այդ պահին ինչ ասեի:Գրպանիցս հանում եմ ծխախոտի տուփը,միջից մի հատիկ հանելով,վառում եմ կրակայրիչը,որպեսզի վառեմ այն ու հիշում եմ,որ ուրիշի տան մեջ եմ գտնվում և կարելի է թույլատվություն հարցնել: -Կարող ե՞մ ծխել,-Աննան չպատասխանեց,նա գնաց դեպի պահարանը,վերցրեց մոխրամանը,բերեց դրեց առջևս,հետո գնաց խոհանոց:Ես վառեցի ծխախոտը ու սկսեցի ծխել,միաժամանակ մտածելով,ինչ ասել Աննային,որպեսզի չնեղացնեմ:Վառած ծխախոտը վերջանում է,բայց դեռ Աննան խոհանոցից չեր եկել:Ես հանգցնում եմ ծխախոտը մոխրամանի մեջ և որոշում եմ գնալ խոհանոց նրա ետևից,այդ պահին նա դուրս է գալիս խոհանոցից,ձեռքին մի սկուտեղ,որով նա սուրճ էր բերում:Ես նստում եմ նորից տեղումս,իսկ նա սուրճի մի գավաթը հյուրասիրում է ինձ,մյուսը` դնում է իր արջև:Երկուսս էլ լուռ էինք,ես վերցրի սուրճի գավաթը,մի կում արեցի,նորից դրեցի տեղը ու ասացի: -Չպիտի գայի: Իսկ նա ոչինչ չպատասխանեց:Նորից լռությունը շարունակեց պատել մեզ:Եվս մի ծխախոտ եմ հանում վառում ու սկսում եմ շարունակել խմել սուրճս:Այնպիսի արագոթյամբ էի խմում կարծես,ինչ-որ բանից ուշանայի և պիտի արագ խմեի գնայի:Սուրճը խմում վերջացնում եմ,լռությունը շարունակվում էր:Նայում եմ Աննային տեսնում եմ գլուխը կախած նայում է հատակին,ինչ-որ մի կետի,իսկ սուրճը դեռ արջևում դրած էր: Ի՞նչ ասեմ լավ,որ այսպես հիմարացած չնստենք ու որ չնեղացնեմ նրան: -Իմացել ե՞ս,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության,-փորձեցի մի թեմայից խոսել,բայց նա ոչ մի արձագանք չտվեց ասածիս,հետո զգացի,որ հիմար հարց էր այդ պահի համար: -Ինչու՞ որոշեցիր այցելել ինձ,-հարցրեց նա երկար լռությունից հետո: Քիչ էր մնում մոռանայի ինչի համար էի եկել և այդպես էլ հեռանայի առանց գործս կատարելու,-մտքումս հիշելով,թե ինչու էի եկել և լավ էր,որ նա այդ հարցը տվել էր ես որոշում եմ անել այն ինչի համար,որ եկել էի: -Եկել էի քեզանից ներողություն խնդրելու և իմանալու,թե ուր ես կորել,-պատասխանեցի ես: -Ինչի՞ համար,-հազիվ լսելի ձայնով հարցրեց նա: -Այն օրվա համար,որ չէի հավատում քեզ,ես մտածում էի,որ դու ես մորս ասել դպրոց չգալուս մասին,կներես լա՞վ:Նա քմծիծաղ տվեց և դողացող ձայնով ասաց: -Շնորհակալ եմ,որ անհանգստացել ես ինձ համար,բայց գնա,խնդրում եմ: -Ան…-նա ընդհատում է ինձ: -Ծնողներս ուր որէ կգան: -Բայց… -Գնա Արամ:Ես էլ ոչինչ չեմ ասում,վեր եմ կենում տեղիցս,ծխախոտն ու կրակայրիչը վերցնում եմ սեղանից,դնում եմ գրպանս ու քայլում եմ դեպի դուռը,իսկ նա մնում է տեղում նստած:Նրա կողքով անցնելիս տեսնում եմ,թե ինչպես են արցունքի կաթիլները սահում նրա գեղեցիկ այտերով: Մի քանի օր հետո նորից դպրոց եմ գնում:Կենսաբանություն էր առաջին ժամը:Դասերը արդեն սկսվել էին,ես ուշացումով մտնում եմ դասասենյակ և միանգամից Կարենի խոսքերն եմ հիշում,տեսնելով մեր նոր ուսուցչուհուն,(մենակ տեսնես ինչ սիրունիկն է,-մեծ բան կկորցնես,եթե չմնաս):Իսկապես նա ճիշտ էր ասում,ես փոշմանել էի,որ վերջինն էի տեսնում նրան,նա իսկապես գեղեցկուհի էր: -Միգուցե բարևեք և ներկայանա՞ք,-ասաց նա ու քանի որ ինձ առաջին անգամ էր տեսնում և տեսնելով,որ արձանացել կանգնել էի,առաջինը ինքը դիմեց քայլի:Մինչ ես փորձում էի բառեր գտնել իրար կապելու համար,որպեսզի ներկայանայի,մեր դասընկերուհիներից մեկը` Լիանան,պատասխանեց իմ փոխարեն: -Ինքը Արամն է միշտ,որ հարցնում էիք,թե որտեղ է և ինչու՞ դասի չի նստում: -Ուրեմն Արամը դուք ե՞ք,-նայելով ինձ ոտքից գլուխ ասաց նա: -Այո: -Այդ դեպքում ինչու՞ դասերին չեք հաճախում: -Դե~ե~,-կակազելով մտածում էի,թե ինչ ասեմ և վերջապես մի բան պատասխանում եմ,-դե անձնական խնդիրներ ունեի: -Ե±վ,վերջացրե՞լ եք ձեր անձնական խնդիրները: -Որոշ չափով,-պատասխանում եմ ես: -Ուրեմն աշխատեք դասերի հաշվին չլուծել այդ խնդիրները:Ես ձայն չեմ հանում: -Իսկ գիտե՞ք,թե ես ով եմ,-հարցրեց նա: -Կարծում եմ այո: -Եվ ո՞վ եմ: -Մեր նոր ուսուցչուհին եք,-հետո ավելացնում եմ,-կենսաբանության: -Ուրախ եմ,որ գիտեք,դե անցեք նստեք: -Իսկ ձեզ ինչպե՞ս դիմենք,-հարցնում եմ ես և միաժամանակ մի երկու ոտք քայլում եմ առաջ ու սպասում հարցիս պատասխանին: -Ազգանունս Մելիքյան է: Ստանալով հարցիս պատասխանը անցնում եմ նստում եմ տեղս:Ամբողջ դասի ընթացքում հիանում էի նրանով:Մտածում էի,տեսնես քանի՞ տարեկան է,ամուսնացած է ամուսնացած չի,երեխաներ ունի չունի և այդպիսի բաներ:Դասն ավարտվում է:Լսվում է զանգի ձայնը,ժամանակը այնպես արագ անցավ կարծես մի րոպե անցներ,ինչը չէիր ասի ուրիշ ժամանակ: Դուրս ենք գալիս դասամիջոց: -Դե՞,հավանեցի՞ր Լիզային,-հարցրեց Կարենը: -Անունը Լիզա՞ է: -Հա լավիկն է չէ՞,բա որ ասում էի չէիր հավատում: -Դե ոչինչ,նորմալ է,-փորձեցի արհամարական պատասխանել,քանի որ կարծես խանդեի նրան: -Դու լրիվ ձեռքից գնում ես ախպերս,ինչպե՞ս կարող ես չհավանել նրան,ես արդեն սկսում եմ ուրիշ բաներ մտածել,-ծիծաղելով ասաց Կարենը,-ոչ մի աղջկա չես հավանում,Աննայի նման գեղեցկուհուն չես հավանում,Լիզային չես հավանում: -Ասենք հավանեցի,ի՞նչ կփոխվի: -Ո՞նց ինչ կփոխվի,խեղճը գժվում է քեզ համար: -Ի՞նչ ես խոսում,նա առաջին անգամ էր ինձ տեսնում:Կարենը այս անգամ ավելի բարձրաձայն սկսեց ծիծաղել: -Ի՞նչ ես ծիծաղում: -Չե դու լուրջ ձեռքից գնաում ես,հետո էլ ասում ես,թե չես հավանել նրան,ամբողջ ուշք ու միտքդ Լիզան է,իսկ ես Աննայի մասին էի խոսում:Այդ պահին ես զգում եմ,որ ինքս ինձ մատնեցի:Չգիտեի ինչ ասեի,որպեսզի տակից դուրս գայի:Թեման փոխելու համար սկսում եմ Աննայից հարցեր տալ: -Աննան էլի չի՞ գալիս: -Գալիս է,-պատասխանում է նա: -Բա այսօր ինչու՞ չեր եկել: -Դասասենյակում նստած էր չտեսա՞ր նրան:Քանի որ մտածում եմ,որ Կարենը փորձում է ձեռք առնել,ես չեմ հավատում նրան ու այդ պահին տեսնում եմ Աննային:Նա ինձ տեսնելով սպասում էր,որ կմոտենայի և կխոսեի հետը,բայց ես անտարբեր նայելով հեռանում եմ:
Վերջին զանգի սցենարներ |