Հրապարակում եմ համացանցում հայտնված մի տեսանյութ, որտեղ ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինը մեղադրվում է մի քանի հանցագործություններում: Մասնավորապես` պետական գույքի խոշոր հափշտակության , բնակչությանը սարսափի մեջ պահելու և գործող իշխանություններին ճնշելու նպատակով` ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու մեջ:
Տեսանյութը այնքան հմտորեն է մոտնաժվել, որ youtube-ի օգտատերերից մի քանիսը հավատացել են այս տեսանյութի իրական լինելուն, իսկ չհավատացողները երազում են, որպեսզի տեսանյութը իրականության վերածվի:
Իսկ որպես ապացույց,որ տվյալ ինֆորմացիան կեղծ է Ձեզ եմ ներկայացնում այսօրվա Վլադիմիր Պուտինի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:Հանդիպումը տեղի է ունեցել 14.02.2012 ին:Տեսանյութը վերցված է 21:00-ի Ռուսական առաջին ալիքի լուրերից:
Կայքում բացվեց նոր էջ թարգմանիչ,այստեղ կարող եք վերլուծել նախադասությունները,ստուգել ճշգրտությունը,թարգմանել տարբեր լեզուներով եվ այլն...օգտվեք-> թարգմանիչ
Այն, ինչ մի ժամանակ ամոթ էր, հիմա հակառակը` նորաձև է: Ուրեմն. 1. Առաջ ամոթ էր /անգամ վտանգավոր/ քաղաքականությունից խոսելը, հիմա` հակառակը: 2. Առաջ ամոթ էր շիշ հանձնելը, հիմա` հակառակը: Եվ ոչ միայն շիշ, այլև պոլիէթիլենային տոպրակներ, տարաներ, թուղթ /մակուլատուրա/: Ոչ միայն ամոթ չէ, այլև անհրաժեշտ է հավաքել և հանձնել: Բացի այդ էկոլոգիան ևս մի անգամ չվնասելու նպատակով շատերը պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ձեռք են բերում բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակներ /այդ թվում` հայտնի մարդիկ/: 3. Ամոթ էր ռեստորաններից կիսատ թողնված սնունդը վերցնելը, հիմա` հակառակը: Վճարել ես` վերցրու: 4. Ամոթ էր բողոքներ գրելը քաղաքական գործիչներին կամ ոստիկանություն զանգելը, հիմա` հակառակը: 5. Ամոթ էր երկու տարի անընդմեջ նույն բջջային հեռախոսով <ման գալը> և համակարգիչը հաճախակի փոխելը, որովհետև գույնը այս սեզոնի նորաձևության հետ համահունչ չէ, հիմա` հակառակը: <Հնացած> տեխնիկան արդեն իսկ մեծ խնդիր է աշխարհի շատ երկրների համար: Մարդիկ գերադասում են ունենալ մեկ հեռախոս և մեկ անձնական համակարգիչ /նոութբուք/, քան մի քանի հատ բազմաֆունկցիոնալ հեռախոսներ ու տարբեր չափերի համակարգիչներ, որոնց ֆունկցիաների մասին նույնիսկ գաղափար չունեն: 6. Ամոթ էր անգույն էկրանով բջջային օգտագործելը, երբ արդեն Bluetooth-ով մոդելներ կան, հիմա` հակառակը: Բջջայինը միայն զանգերի և sms-ի համար է, մնացածը կարելի է նաև համակարգչով անել: 7. Ամոթ էր հասարակական տրանսպորտից օգտվելը: Շատերը նույնիսկ մինչև հարևան շենքի տակի խանութ տաքսիով էին գնում: Հիմա` հակառակը: Բացի այդ` նոր և խրախուսելի տենդենց է ոտքով քայլելը և հեծանիվով տեղաշարժվելը: 8. Ամոթ էր կարմիր լույսի տակ ապուշի պես կանգնելը, երբ փողոցում մեքենա չկար /կամ նույնիսկ եթե կար/: Հիմա` հակառակը: Շատերը յուրահատուկ հաճույք են ստանում օրենքներին հետևելուց: 9. Ամոթ էր հարկեր վճարելը: Հիմա` հակառակը: Գործատուներից շատերը հասկանում են, որ հարկերի միջոցով է մեր պետությունը վճարում թոշակներ, նպաստներ, ֆինանսավորում կրթությունը, առողջապահությունը և այլն: Ուզում եք 40 տարի հետո չբողոքել ցածր թոշակներից, ուրեմն մտածեք, որ հարկեր վճարելու <սովորությունը> պետք է ձեռք բերել այսօր և սովորեցնել նոր սերունդներին:
Երբ առաջին անգամ պիտի մասնակցեի ընտրություններին, բոլոր ծանոթներս միաբերան պնդում էին, որ անիմաստ է, միևնույնն է իմ քվեից ոչինչ կախված չէ և այդպես շարունակ:
Քանի որ առանձնապես քաղաքական նախընտրություններ չունեմ, ապա սկզբում մտածում էի, որ գուցե իսկապես գնալն իմաստ չունի: Բայց գնացի և քվեարկեցի:
Իսկ հետո հասկացա, որ իրականում խնդիրը քաղաքական նախընտրությունները չեն, ոչ էլ այն 5 կամ 10 րոպեն, որի ընթացքում շատերը ուղղակի 5 կամ 10 րոպե ավել պիտի հեռուստացույց դիտեին: Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Գուցե քչերն են հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան կփոխի, բայց արդյունքում այդ քչերը ավելանում և դառնում են բնակչության զգալի մաս: Իսկ հետո իզուր է բողոքելը, որ քվեաթերթիկները "լցնում են”: Գնայիք, քվեարկեիք և ամենաքիչը ուղղակի "կզբաղեցնեիք” ձեր քվեաթերթիկը: Մյուս կողմից էլ մարդիկ, փաստորեն, չեն կարևորում իրենց կարծիքը: Իզուր: Ունեցեք կարծիք և արտահայտեք այն:
Եթե դուք պահանջում եք պետությունից լինել բարեխիղճ բազմաթիվ հարցերում, ուրեմն դուք էլ ամենաքիչը պարտավոր եք հենց այդ պետության ղեկավար օղակի ընտրության դեպքում բարեխղճորեն մասնակցել ընտրություններին: