3DNews ՏՏ Լրատվական – TechCrunch-ի հաղորդմամբ – Facebook սոցիալական ցանցը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ: Facebook-ի Լուսանկարների դիտարկիչը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտարկիչին: Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Ակնհայտ է, որ այն բոլոր նորամուծությունները, որոնք կատարում է Facebook-ը, շատ վաղ եղել են Google+ սոցիալական ցանցում: Ըստ socialbakers.com վերլուծական-վիճակագրական ծառայության տվյալների՝ Facebook-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող, որից 300 000-ը հայաստանյան օգտագործողներն են:
|
3DNews ՏՏ Լրատվական – Շատերի մոտ՝ ովքեր օգտագործում են iPhone, կամ հետաքրքրված են iPhone-ով, վաղուցվանից հարց է առաջացել – ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված: Redmondpie.com կայքը տեղեկացնում է այն հարցի պատասխանի մասին, որը շատ մարդկանց հետաքրքիր է: Ինչպես նշել է Apple ընկերության նախկին աշխատակից Բոբ Բորչերը`իրականում դա այնքան էլ խորհրդանշական բնույթ չի կրում: «iPhone-ի առաջին ներկայացման ժամանակ, երբ ցուցադրվել էր հեռախոսի կոնցեպտը, անհրաժեշ էր ինչ-որ ժամ գրված լիներ և պատահականորեն գրվել է 9:42-ը» – ասել է նա: Միլիոնավոր iPhone-ի օգտագործողներ հիասթափություն են ապրել այս ամենը լսելուց հետո, քանի որ նրանք ավելի յուրահատուկ պատասխանի են սպասել երկար ժամանակ: Այս նույն երևույթը կարելի է նկատել նաև iPad-ների և iPod-ների նկարներում, որտեղ նույնությամբ նշված է 9:42 ժամը:
|
3DNews ՏՏ Լրատվական – The Wall Street Journal օրաթերթը տեղեկացնում է, որ Apple ընկերությունը չինական արտադրողների հետ պատրաստում են 8 դյույմանոց էկրանով պլանշետ: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր պլանշետի էկրանի պիքսելային թույլատվությունը կլինի՝ 1024×768: Այսպիսի էկրանի թույլատվություն ունի նաև iPad 2-ը: Միևնույն ժամանակ iPad-ի երրորդ սերունդը (iPad 3-ը), արտաքինից այնքան էլ չի տարբերվի iPad 2-ից: Ըստ տարածված լուրերի, հավանաբար iPad 3-ն ունենալու է 2048×1536 պիքսելային թույլատվությամբ էկրան և երկարադիմացկուն մարտկոց։ Այս նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետի շնորհիվ, Apple ընկերությունը կկարողանա ավելի հաջող մրցակցել Google ընկերության Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ: Ըստ WSJ-ի (The Wall Street Journal)՝ Apple-ը մշտապես սարքերի նախատիպեր է մշակում, որոնցից ոչ բոլորն են ուղարկվում արտադրության: Ներկայումս iPad պլանշետներն ամուր պահում են առաջատարի դիրքերն իրենց սեգմենտում` վերահսկելով նման սարքերի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը:
|
3DNews ՏՏ Լրատվական – Ճապոնական FaithPC ընկերությունը ներկայացրեց իր՝ բարձր տեխնիկական հատկություններով խաղային նոութբուքը, որը տարբերվում է այդ մակարդակի նոութբուքերի շարքում: High-End մոդելի նոութբուքը, որը ստացել է GXT P170HBD-G580 TWIN-Drive SSR2 անվանումը, նախատեսված է խաղացողների համար: Այս խաղային նոութբուքի «սիրտը» համարվում է՝ Intel Core i7-2969XM Extreme Edition պրոցեսորը: Այն ունի 17.3 դյույմանոց էկրան և համապատասխանաբար 1920 х 1080 էկրանի պիքսելային թույլատվություն: Օպերատիվ հիշողությունն է՝ 16 ԳԲ: Հզոր գրաֆիկական համակարգն ապահովում է՝ NVIDIA GeForce GTX 580M 2 ԳԲ հիշողությամբ գրաֆիկական քարտը: Նոութբուքը համալրված է անլար ինտերնետի՝ Wi-Fi համակարգով, Gigabit Ethernet և Bluetooth համակարգերով: Նորույթի գինը կազմում է 3.000 եվրո:
|
DNews ՏՏ Լրատվական – Ըստ չինական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերության Siri ձայնային կառավարման համակարգը, որը տեղադրված է iPhone 4S-ում հնարավոր է շուտով համալրվի ճապոներենով, ռուսերենով և չինարենով։ Եվ այս նորամուծությունը հնարավոր է գործարկվի մարտ ամսին: Չինական լրատվամիջոցի գաղտնի աղբյուրը նշել է, որ թեստային աշխատանքները նոր լեզուների սկսված են։ Պետք է նշել, որ ըստ լուրերի մարտ ամսին Apple-ը ներկայացնելու է իր երրորդ սերնդի պլանշետային համակարգիչը՝ iPad 3-ը, որը նույնպես իր մեջ ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը։ Siri ձայնային կառավարման համակարգը Apple ընկերությունը թողարկեց iPhone 4S-ի հետ միասին։ Այն հասկանում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։ Apple-ը խոստացել է, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև կորեերեն, չինարեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն 2012-ին։
|
|