Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25


Երգչուհի Նունե Եսայանը դեմ է, որ Հայաստանը մասնակցի Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ տարածած հայտարարության տակ նաև ինքն է ստորագրել:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ երգիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել Բաքվում կայանալիք երգի մրցույթին մասնակցելուց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սպանվեց 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը:

Նունե Եսայանը չգիտեր, թե կոնկրետ բոյկոտ հայտարարելու նախաձեռնությունն ումն է եղել. «Չգիտեմ, հավանաբար Հ1-ն է նման որոշում կայացրել», - ասաց նա և պնդեց, որ ամենաուժեղ զենքն արհամարհանքն է:

Սոնա Շահգելդյանն այդ հայտարարության մասին այսօր էր լսել և չէր միացել դրան: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր տեղեկությամբ բոյկոտին մասնակցել է ընդամենը մի քանի երգիչ: Ինչ վերաբերոմ է իր կարծիքին, ապա նա նշեց, որ ի սկզբանե դեմ չի եղել երգի մրցույթին մասնակցությանը:

«Ես երկու տեսակետ ունեմ, պետք չէ մոռանալ, որ մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ, բայց միևնույն ժամանակ կարելի է այս կերպ ներկայացնել մեր երգն ու մշակույթը և ինչու չէ նաև ապացուցել, որ մենք ամենից լավն ենք», - ասաց նա:

Իսկ պատճառաբանությունը, որ հերթական զինվորն է սպանվել, Սոնան երկմտեց, ըստ նրա` դիպուկահարների կողմից զինվորին սպանության այս դեպքը միակը չէ:

Դավիթ Ամալյանի կարծիքը նույնպես հանրայինը հաշվի է առել և նրան նույնպես տեղեկացրել ստորագրության մասին: Երգիչը նշեց, որ ինքը նրանց տվել է այն պատասխանը, ինչ մեզ կասի. «Ես այդպես էլ չեմ իմանում գնալ, թե ոչ: Այն կարծիքին եմ, որ եթե թույլ ենք մասնակցելու և ասելիք չունենք, ապա ավելի լավ է չմասնակցենք, եթե բում ենք անելու, ապա ինչու ոչ», - ասաց նա:

Ըստ երգչի` սխալ է պատճառաբանել, թե Ադրբեջանը թշնամի է և այդ պատճառով հրաժարվում ենք, ինչ վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, ապա այստեղ արդեն «հաշվի պետք է առնել»: Կոնկրետ Դորիանս խմբի երգի հարցում Ամալյանը չի կարծում, որ դա բումի երգ է, չնայած, որ շատ է հավանում այս խումբը: Երգիչը նույնիսկ մասնակցելու համար երգ է փորձել գրել` թաքնված կռվի, մարդկային գիտակցության, կռվում կորցրած ընկերների մասին:

«Կուզեի, բայց չկարողացա, չգիտեմ ինչու, դուխս չհերիքեց, թե ինչ»,- ասաց նա:

Սիլվա Հակոբյանի հայրն ու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, նույնպես տեղյակ էր հատարարությանը և եթե նախապես կարծում էր, որ պարտադիր պետք է մասնակցեն, ապա վերջին իրադարձություններից ելնելով` արդեն մտափոխվել է:

«Այստեղ ոչ թե խնդիրն այն է, որ Հայաստանը վախենում է, այլ ուղղակի շատ կլիներ նրանց համար», - ասաց Հակոբ Հակոբյանը:

Tert. am-ի հետ զրույցում Եվրոպական հեռարձակողների միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գոհար Գասպարյանը հրաժարվեց մեկնաբանել այն կարծիքները, թե Հանրայինի նախաձեռնությունն է չմասնակցել երգի մրցույթին: Նա պնդեց, որ նախաձեռնությունը մտավորականներինն ու երգիչներինն է եղել:

Նա հստակեցրեց հայտարարության ցուցակի մասնակիցների անունները` Արթուր Գրիգորյան, Նունե Եսայան, Հայկո, Արթուր Իսպիրյան, էմմի, Նադեժդա Սարգսյան, Վարդան Բադալյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Եվա Ռիվաս, Արամո, Էմմա Պետրոսյան, Ռազմիկ Ամյան, Արսեն Գրիգորյան (Մրո) և այլն:

Հայտարարության տակ ստորագրությունների թիվը, ըստ նրա, աճում է:  


Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 610 | Добавил: admin | Дата: 25.02.2012 | Комментарии (0)