Ժողովուրդ, ախր հայերը չինացիներից շատ ԱՊՐԱՆՔներ են տվել աշխարհին, ու ո՞նց կարան էդքանից հետո հայերը համարվեն հետամնաց ազգ:
Քյարթուներից բացի իրանք նաև տվել են նաև քյարթուներից անբաժան ու քյարթուների հետ մի բարձի ծերացող ԾԻԾԱԿներին ու ՍՊԱՐԾԻՎԿԱներին: Ախր սենց աԲրանքներ մենակ հայերն ենստեղծել: Իսկ գիտե՞ք՝ ինչ բան է ծիծակ և ինչ բան էսպԱՐԾԻՎկա: Ծիծակը քյարթուներից քիմիապես և ֆիզիկապես անբաժանելի,փայլուն ու այլանդակ կոՇԻԿի տեսակ է, որը հագնելուց հետո այնբուրում է սենց մի այլ կարգի անուշավետ(դա կարելի է ենթադրելքյարթուների մշտական
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչու° մեր ուսուցիչները ավելի բարձր գնահատում են ծնողների տնային աշխատանքը, քան երեխաների: Ընդհանրապես կարծրատիպեր ձևավորվում են մարդու կյանքի ընթացքում ձեռք բերվող փորձի ընթացքում: Օրինակ` ինչպե°ս է իրեն զգում երեխան, երբ առաջին դասարանում նրան հանձնարարում են նկարել «Աշուն», խրախուսում են ինքնուրույն աշխատանքը, սակայն ամենաբարձրը գնահատվում է ինչ-որ մեկիմայրիկի կամ հայրիկի նկարը: Ոչինչ չունեմ ասելու, 40 տարեկան մարդը նույնիսկ առանց նկարչական կրթության կնկարի ավելի լավ, քան 7 տարեկան երեխան: Բայց դպրոցում երեխաների աշխատանքը պիտի գնահատվի, ոչ թե ծնողինը: Ընդ որում` ավելի հետաքրքիր է այն, որ ուսուցիչները օրինակ են բերում այն երեխայի աշխատանքը, ում տեղը նկարել են ծնողները… Կամ նման ձևով ավելի բարձր գնահատվում են այն շարադրությունները, որոնք գրվել են աշակերտների ծնողների կողմից: Կարո°ղ եք բացատրել պատճառը…
|
Այս անգամ որոշեցի գրել բոլոր մարդկանց և, ինչու չէ, կանաց բնորոշ ժեստերի մասին:
Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:
Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել /ոչ իր զրուցակցի կողմը, ապա ստիպված եմ հիասթափեցնել. նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:
Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:
Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:
Եթե մարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:
|
Որոշեցի գրել աչքերի և հայացքի միջոցով «մարդուն կարդալու» տարբերակների մասին: Թերևս սրանք ավելի բարդ է կիրառել, եթե փորձ չունես կամ մասնագետ չես, բայց ժամանակի ընթացքում շատ հաճախ պետք է գալիս…
Բացակայող հայացք — լինում է այն պահերին, երբ մարդը կենտրոնացած մտածում է:
Հայացքը սահում է շրջակա առարկաների վրայով, ապա ուղղվում դեպի առաստաղ — զրույցի նկատմամբ հետաքրքրության անկում:
Համառ հայացք ուղիղ աչքերի մեջ, երբ նայողի բիբերը փոքրացած են — վերադաս լինելու ցանկություն, սակայն ավելի հաճախ նշանակում է թշնամություն, հատկապես եթե ուղեկցվում է ձեռքերը բռունցք դարձնելու, ատամները սեղմելու կամ վերևի շրթունքը թեթևակի վեր քաշելու ժեստերով (այնպես, ինչպես կենդանիներն են ցույց տալիս ատամները թշնամուն վախեցնելու համար):
Նախորդի նման հայացք, սակայն լայնացած բիբերով — սեքսուալ ձգողության նշան է:
Եթե հայացքը «փախցնում են» և իջեցնում ներքև — ստի կամ ամոթի նշան է:
«Կողքից» հայացք (հատկապես երբ զրուցակիցը դեպի ձեզ կանգնած է մի փոքր թեք, այսպես ասած` միշտ պատրաստ շրջվելու և վազելու) — անվստահության նշան է:
Զրուցակիցը հայացքը մեկ փախցնում է, մեկ նորից նայում ձեզ — անհամաձայնության և անվստահության նշան է (անվստահություն դեպի մասնագետ կամ խրատող, խորհուրդ տվող անձը): Որպես կանոն հայացքի և աչքերի միմիկան պետք է ուղեկցվի նաև մարմնի այլ հատվածների ժեստերով, որպեսզի տվյալ վերաբերմունքը կամ էմոցիան լինի միանշանակ: Այլ կերպ ասած` միմիկայի փոփոխությունները միշտ կարող են կապված լինել որևէ ֆիզիկական կամ հոգեկան ցավի, ինչպես նաև հիշողությունների հետ: Ժեստերի մասին հաջորդ հոդվածում կներկայացնեմ միմիկայի և ժեստերի սխալ մեկնաբանության հետևանքների մասին պատմություններ: Ժեստերի լեզուն հոդվածների շարքից կարող եք կարդալ նաև:
|
Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին: Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք: Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ ուշադիր են ու մեծահոգի: Եթե տղամարդը ուսերով ու կրծքով թեքված է դեպի Ձեզ անկախ նրանից, թե ուր է նայում, ապա, Դուք տվյալ պահին նրա համար ամենակարևոր մարդն եք /անկախ նրանից դուք մտերիմ ընկերներ եք, սիրահար զույգ, թե ուղղակի ծանոթներ/: Եթե տղամարդը սովորականից ավելի մոտ է կանգնում Ձեզ: Սովորական հեռավորությունը տղամարդու համար 35-45սմ է: Ձե անձնական տարածք ներխուժելը նշանակում է Ձեզ հետ մտերմանալու ցանկություն /նաև ֆիզիկական իմաստով/: Եթե տղամարդը ժպտում է միայն շուրթերի ծայրով /ատամները կամ չեն երևում կամ քիչ են երևում/: Տղամարդիկ ավելի քիչ են հակված էմոցիաները բուռն արտահայտելուն, քան կանայք: Այնպես որ նշվածը միանգամայն լայն ժպիտի «թաքուն» տարբերակն է: Դա նշանակում է, որ Ձեր ներկայությունը նրան հաճելի է /հնարավոր է, որ միայն որպես լավ զրուցընկեր/: Եթե տղամարդը ձեռքերը տանում է գրպանը` դուրս թողնելով մեկ կամ մի քանի մատ, կամ ձեռք է տալիս գոտուն, ապա նա փորձում է Ձեր ուշադրությունը ուղղել իր մարմնի այդ հատվածին:))) Իհարկե, բացի այն դեպքից, երբ գոտին կամ շալվարը շատ թանկ արժեն կամ Ձեր զրուցընկերը համասեռամոլ է: -
...
Կարդալ շարունակությունը »
|
Իրականում տարին կամ համաստեղությունը կապ չունի: Կարևոր է խնայողությունների մասին մտածել տարվա հենց սկզբից: Առհասարակ ԽՆԱՅԵԼ նշանակում է կրճատել ոչ խելամիտ ծախսերը` հօգուտ ապագա խելամիտ ծախսերի (ոչ թե սովամահ լինել iPhone գնելու համար): 1. Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել, պետք է գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում: Ինչքան եք վաստակում և ինչքան եք մտադիր խնայել յուրաքանչյուր վարձատրությունից (սովորաբար աշխատավարձից): Մարդիկ ավելի հաճախ մտովի նվազեցնում են իրենց ծախսերը: Երբեմն նաև այս պահին կատարում են ոչ հրատապ կամ ոչ անհրաժեշտ ծախսումներ` ապագայում ավելի շատ խնայելու ինքնախոստումով, որը, սակայն, մոռանում են: 2. Կախեք/անջատեք հեռախոսը: Խոսքը ոչ միայն անիմաստ երկար խոսակցությունների մասին է, այլև մի քանի հեռախոս ունենալու: Եթե առանձնապես կարիք չկա մի քանի հեռախոս պահելու, ապա կրճատեք դրանց քանակը: Խնայողությունների լավ տարբերակ է նաև կաբելային հեռուստաալիքների թվի կրճատումը, քանի որ, համոզված եմ, որ ցանկացածս դիտում ենք առավելագույնը 20-25 ալիք: 3. Գնահատեք իսկական կարիքները: Օրինակ, եթե ունեք տունը ջեռուցելու խնդիր, ապա պարտադիր չէ անհավանական տոկոսային ՕԳԳ ունեցող կաթսա գնել: Ձեր բնակարանը փոքր է, տեղաբաշխված այնպես, որ նույնիսկ ձմեռները առանց ջեռուցման տաք է լինում, ապա կարող եք ուղղակի փոքրիկ ջեռուցող սարք ձեռք բերել, ինչը էական խնայողություն կլինի: Կարող եք որոշ ծառայություններից օգտվել ինտերնետով, անջատել հեռուստացույցը, ջուրը և այլ պարագաներ, որոնցից տվյալ պահին չեք օգտվում: Կենցաղում խնայելու շատ մեթոդներ կան: 4. Սուպերմարկետ` ցուցակով: Այցելեք սուպերմարկետ նախօրոք կազմված ցուցակով: Արդյունքում միանգամից կնվազի անիմաստ գնումների քանակը: 5. Կերեք լավ, խնայեք լավ: Գնեք այնքան, որքան ուտելու եք: Մի գնեք ավելորդ կերակուրներ կամ պահածոներ: Բացի այդ տանը եփելը մի քանի անգամ ավելի էժան է դրսում սնվելուց: Ճիշտ սնունդ օգտագործելով` ապագայում կխնայեք նաև դեղերի և բժիշկների վճարների վրա: 6. ԱՊՊԱ: Շատ պարզ է: Ինչքան լավ վարորդ լինեք, այնքան քիչ կվճարեք, առավել ևս երբ Բոնուս-Մալուս համակարգը ներդրվի: Դրա շնորհիվ այն վարորդները, ովքեր քիչ պատահարներ են ունեցել կամ չեն ունեցել, ավելի քիչ ապվճարները կվճարեն: 7. Մանր-մունր: Խուսափեք մանր-մունր բաներ գնելուց: Հատկապես մեծ խանութներում կամ սուպերմարկետներում: Ապրանքների արժեքը առանձին-առանձին մեծ չէ, բայց ընդհանուր հաշվարկներով դրանց տոկոսը գնումների մեջ կազմում է մոտ 30%: Իսկ եթե դրան տաք նաև թվային արժեք, կպատկերացնեք, թե ինչքան կարելի է խնայել:
|
|