Այսուհետ կարող եք շփվել այս բլոգում միմյանց հետ ինչպես օդնօկլասնիկի կայքում միայն>գրանցումից հետո:<Եթե նկատել եք բլոգի աջ կողմում ավելացրել եմ մի փոքրկ տեղեկատվական ցուցանակ կարելի է համարել (մինի պրոֆիլ),որտեղ կտեսնեք ձեզ ուղարկված հաղորդագրությունները եվ պատախանել դրանց,տեսնել ձեր IP հասցեն...:
Խորհրդային միության տարիներին փետրվարի 23-ը նշվում էր որպես բանակի զինված ուժերի եւռազմածովային նավատորմի օր: Խորհրդային բանակն իր գոյության ընթացքում ապրեց ինչպեսդժվարին, այնպես էլ փառավոր ժամանակներ: Հայրենիքի պաշտպանի օր դարձած տոնն այժմ քչերնեն հիշում:
Շնորհավորում եմ Բոլորիս տնեցիներին, պապիներին հատկապես: Այսօր նրանց տոնն է: Շնորհավոր Սովետական Բանակի օրը!!!
Կարող եք գրել Ձեր բարեմաղթանքները և շնորհավորել բոլոր նրանց `ում տոնն է այսօր: Գրեք հետաքրքիր դեպքեր կապված այսօրվա հետ: ))
Դեզոդորանտի օր. այսպես են անվանել տղամարդիկ փետրվարի 23-ի տոնը: Կանացի երեւակայությունը տոնի նախօրեին քուն է մտնում: «Վեստեյ FM»-ի թղթակիցը կազմել է ամենաանհեթեթ եւ ամենացանկալի նվերների ցուցակը, որոնք մատուցվում են փետրվարի 23-ին:
Այդ օրը կատակով անվանում են «տղամարդու դեզոդորանտի օր», իսկ մարտի 8-ը` «տղամարդու դեզոդորանտի համար վրեժի օր»: Եւ ուրեմն, որպեսզի տղամարդիկ հետագայում «չարդարանան», չարժե նրանց նվիրել լոգանքի համար նախատեսված հեղուկ, սափրվելու համար նախատեսված փրփուր, լոսյոն կամ շամպուն: «Նվերներ` ձեւի համար» դասակարգում ներառված են նաեւ ալկոհոլային խմիչքները, նկարների համար նախատեսված շրջանակներն ու գրիչները: Եթե դուք տղամարդու կինը չեք, այլ նրա կոլեգան կամ ընկերուհին, ապա նրան փարֆյում, գոտի կամ դիզայներական վերնաշապիկ նվիրելը եւս ճիշտ չէ: Նման իրեր ընտրում է կամ կինը, կամ էլ անձամբ ամուսինը, ապավինելով սեփական ճաշակին:
«Ամենաչար թշնամին» դա փողկապն է: Փողկապները, որոնք որպես նվեր են մատուցվում փետրվարի 23-ին, հերթապահ նվերներ են, որոնք ոչ ոք չի կրում: Նման նվերը ցույց է տալիս, որ դուք տղամարդուն բացարձակապես ֆորմալ կերպով եք վերաբերվում: Կախազարդեր, ճարմանդներ, կրակայրիչներ կամ պարանոցի թաշկինակներ նվիրելով դուք ոչ մեկին չեք զարմացնի: Ֆիտնես-քարտ, գանտելներ նվիրելը կհուշի, որ դուք ակնարկում եք, որ հարկավոր է արտաքինը կարգի բերել:
Տղամարդկանց ցանկալի նվերներից են, որքան էլ տարօրինակ հնչի, գրքերի հազվագյուտ հրատարակությունները, սիրելի ֆիլմերի ընտրանին:
Լավ նվերը սիրելի խմբի համերգի կամ սիրելի ֆուտբոլային թիմի տոմսն է: Իսկ ամենացանկալի նվերը տղամարդը համարում է մոմերի ներքո ռոմանտիկ երեկոն: Այսպիսի շնորհավորանքից հետո կինը կարող է լիահույս լինել, որ մարտի 8-ին կստանա ավելին, քան յասամանի հոտով դեզոդորանտը:
Փետրվարի 23,հունվարի 28...Սովետական և հայկական բանակի օր...
Խեղճ տղաներ,որոնք ոչ ծառայել են,ոչ էլ դեռ տարիքն է լրացել...Նրանց չեն շնորհավորում:Ծառացած մտածելակերպ էր,դպրոցներում տղաների տոնն էին նշում,հիմա էլ անընդհատ շեշտում են,որ նրանք չեն ծառայել...Բայց ինչ կա՞...Շնորհավորեք էլի...Ու հիմնականում դասղեկները թույլ չեն տալիս աղջիկներին դասարանի տղաների համար ինչ-որ բան գնել...Ես համակարծիք չեմ:Ճի'շտ է,նրանց տոնը չէ,բայց ես կարող եմ իրավունք վերապահել իմ և ադմինիստրացիայի անունից շնորհավորել մեր հայ տղաների տոնը..Ճիշտ է,կան վատ երևույթ տղաներ`քյարթուներ,ռաբիսներ,ալկոհոլից կախվածներ,բայց լավերն էլ կան չէ՞...Շնորհավոր լավերի տոնը :D
Ամերիկյան Google որոնողական հսկայի առցանց թարգմանության ծառայությունը` Google Translate-ը, ուղղել է իր «սխալը». «Ես սիրում եմ հայերին» նախադասությունը ծրագիրն այսուհետ I love Turkey-ի (Ես սիրում եմ Թուրքիան) փոխարեն թարգմանելու է I love Armenians` «Ես սիրում եմ հայերին»:
Google Translate-ի վերոնշյալ արտառոց թարգմանության մասին օրեր առաջ գրել էր ԱՄՆ-ում հրատարակվող անգլալեզու Armenian Weekly պարբերականը, որն էլ հենց կապ է հաստատել Google ընկերության հետ և այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրել:
«Google Translate-ը մեքենայացված համակարգ է: Այն թարգմանություններ կատարելիս տարբերականերն ընտրում է` հիմք ընդունելով մարդկանց կողմից թարգմանված տեքստերից վերցված նմուշները: Այն բառացի, բառարանային թարգմանություն չի կատարում,-պարբերականի հետ զրույցում ասել է ընկերության Գլոբալ հաղորդակցությունների և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆրայդենֆիլդը և հավելել,-Այնպես որ, ծառայությունը երբեմն սխալներ է անում, որոնք ակնհայտ են մարդու համար, բայց ոչ մեր մեքենայացված համակարգի համար»:
Ճապոնիայի ափամերձ շրջաններում տեղի բնակիչներին ցունամիներից պաշտպանելու համար կտեղադրեն տապաններ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը:
Անցած տարվա մարտին 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաժարշից հետո, ափամերձ շրջանների շատ բնակիչներ չէին կարողացել փրկվել ցունամիից: Նրանց մեծամասնությունը պատսպարվել էին տանիքներին և այլ բարձր հատվածներում` կտրված լինելով արտաքին աշխարհից, գրում է vz.ru-ն:
Այսպես, Ճապոնիայի իշխանությունը նախատեսել է լրացուցիչ միջոցներ ստեղծել` մասնավորապես տապաններ` ցունամիների կրկնվելու դեպքում: Հատուկ «փրկարար» նավերից յուրաքանչյուրում տեղավորվում է 20-50 մարդ: Յուրաքանչյուր տապանում կլինի սննդի և այլ անհրաժեշտ իրերի պաշար:
Դրանք կկառուցվեն դպրոցների և ծերանոցների մոտակայքում: Տեղեկանալով հնարավոր ցունամիի մասին` մարդիկ կարող են թաքնվել այնտեղ և անցկացնել մի քանի օր: Ընդ որում նավը դիմացկուն կլինի բեկորների հարվածներին:
Հավելենք, որ Ճապոնիայի նախարարությունում նախատեսվում է պատրաստել փրկարար նավերի նախագիծը:
Ժամանակի պահանջներին համընթաց`ինովացիոն ոլորտում բազմակի մրցանակակիր և սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրության առաջատար Samsung Electronics ընկերությունը Պրահայում ներկայացրել է վերջին նորույթները: «Samsung-ն ԱՊՀ երկրների համար» ցուցահանդես–համաժողովում, որին մասնակցել է նաև Tert.am-ի թղթակիցը, ներկայացվել են նորագույն հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, տեսախցիկներ, կենցաղային իրեր: Մենք առանձնացրել ենք ցուցահանդես–համաժողովում ներկայացված բազմազան տեսականուց մի քանի նմուշներ։
Smart TV Ընկերությունը ներկայացրել է իր հեռուստատեսային նորույթները` Smarter Life կոնցեպցիայի երեք հիմնական ուղղությունների համապատասխան` Smart Interaction, Smart Content և Smart Evolution:
Smart Interaction-ը թույլ է տալիս Smart TV-ի տերերին հեռուստացույցի հետ փոխգործակցել ձայնային, ժեստերի ղեկավարման և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների շնորհիվ: Բավական է միայն ասել «Բարև, TV»` ձայնի ղեկավարման գործառույթն ակտիվացնելու , կամ «Բրաուզեր»` ինտերնետին հասանելիություն ստանալու համար, իսկ նայել էջերը կամ կարգավորել ձայնի բարձրությունը կարելի է ձեռքերի շարժումով:
Smart Content-ը ներառում է անհատականացված բովանդակության տարածումը Smart TV հավելվածի միջոցով, ինչպես նաև AllShare Play տեխնոլոգիան:
Smart Evolution-ն իրենից ներկայացնում է իր տեսակի մեջ առաջին` Samsung Evolution Kit հավաքածուն:
ES8000 LED- հեռուստացույցներն ունեն բարակ շրջանակ, որն առաջին անգամ ներկայացվել է 2011թ.:Հեռուստացույցն ունի երկմիջուկ պրոցեսոր, որի շնորհիվ հեռուստադիտողը կարող է կայքէջեր նայել և միաժամանակ աշխատել կամ բեռնել մի քանի հավելվածներ:
Ընկերությունը ներկայացրել է նաև առաջին Super OLED 55-դյույմանոց հեռուստացույցը: Samsung Super OLED ֆիրմային տեխնոլոգիան ստեղծում է առավելագույն վառ պատկեր` ցուցադրելով չգերազանցվող արագություն: Ինչպես ES8000 LED- հեռուստացույցը, այնպես էլ Super OLED-ը լիովին աջակցում են Smarter Life-ի կոնցեպցիայի երեք ուղղություններին:
SMART Wi-Fi Samsung-ը ներկայացրել է ֆոտո- և տեսախցիկների նոր հավածաքուն` SMART Wi-Fi նորագույն տեխնոլոգիայով, որոնց շնորհիվ արվում են գերազանց մաքրության լուսանկարներ կամ տեսագրություններ` ցանկացած իրավիճակում: Wi-Fi Direct տեխնոլոգիայի շնորհիվ` լուսանկարիչները կարող են միացնել իրենց սարքը հեռախոսին կամ պլանշետին` լուսանկարների փոխանակման համար: Դրանք կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել հենց ֆոտոխցիկից:
Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 49 մարդ զոհվել և 550 մարդ վիրավորվել է, այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին` Բուենոս–Այրեսի կենտրոնի Once երկաթուղային կայարանում:
Ըստ տեղեկությունների, գերծանրաբեռնված բազմամարդ գնացքը, չկարողանալով արգելակել` բախվել է արգելափակոցներին:
Տեղական իշխանությունների նախնական պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ մարդիկ դեռևս փակված են ճզմված վագոններում, երբ հնարավոր լինի այդ վագոններում գտնվողներին հասնել` զոհերի թիվը կարող է աճել:
Süddeutsche Zeitung-ը` Գերմանիայի խոշորագույն օրաթերթը, անդրադառնալով Բաքվում սպասվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին` գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է մրցույթը քաղաքական նպատակներով օգտագործել: Ըստ թերթի` Ադրբեջանը հոյակապ, բայց ավտորիտար երկիր է, իսկ մրցույթը հեռարձակող հեռուսատաալիքներին կոչ է անում չմոռանալ, որ դժվար է լինում զանազանել երաժշտությունն ու քաղաքականությունը:
Այնուհետև նկատվում է, որ Ադրբեջանի վրա այս մրցույթի կազմակերպչի դերը գործնականորեն օդից է ընկել, ի տարբերություն նույնպես ոչ ժողովրդավարական Ղազախստանի, որի վրա Արևմուտքը, միանգամայն գիտակցված, 2 տարի առաջ դրեց ԵԱՀԽ-ն նախագահող երկրի պարտականությունները:
Թերթը նկատում է, թե Ադրբեջանի իշխանությունները, բնականաբար, ցանկանում են Եվրոպային ի ցույց դնել փայլուն ու բաց երկիր, որը կարող է գլուխ բերել նման բարդ միջոցառման կազմակերպումը: Բայց դրա հետ մեկտեղ հիմա ջրի երես են դուրս գալիս շատ այնպիսի բաներ, որոնք մինչ այժմ Եվրոպայում հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեին, առավել քիչ` երաժշտական աշխարհին. այնտեղ բացակայում է մամուլի ազատությունը, վարչակարգի քննադատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, իսկ ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:
Նաև բնակելի շենքեր են քանդվում. հազարավոր մարդիկ են տեղահանվել, որպեսզի մրցույթը հնարավոր լինի անցկացնել փքաշուք դահլիճում:
Թերթը հիշում է մի ադրբեջանական թերթի ասածը, որը Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցչին «հարբած» էր անվանել, երբ նա Ադրբեջանից պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Այնուամենայինվ, Süddeutsche Zeitung-ը կարծիք է հայտնում, թե մրցույթի բոյկոտումը երգիչների կողմից քիչ օգուտ կտար. դրանից ռեժիմը քննադատողների համար թերևս ավելի հեշտ չէր լինի: Սակայն, ճիշտ չէ նաև այն, նկատում է հոդվածագիրը, որ ARD հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը առաջվա պես երդվում են, թե երաժշտությունն ու քաղաքականությունը տարանջատված են: Նրանք խոսում են զուտ երաժշտական միջոցառման մասին` ստիպելով, որ դա նվաղի ստերիլ ապաքաղաքականածվածության միջև:
Բաքվի իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով տարանջատել երկու բաղադրիչները, եզրակացնում է Süddeutsche Zeitung-ը, ընդհակառակը նրանք ցանկանում են «Եվրատեսիլն օգտագործել» իրենց քաղաքական նպատակների համար: Այնուհետև գերմանական հեռարձակող հեռուստաալիքին կոչ է արվում առնվազն առանց ամաչելու քննադատել դրությունն Ադրբեջանում և մանրամասն հայտնել ծրագրված այլընտրանքային` Sing for democracy հակաեվրատեսիլյան նախաձեռնության համերգի մասին: