Երեկ ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում ավարտվեց փետրվարի 10-ին մեկնարկած Ռոբոտիքս դասընթացը: Դասընթացին մասնակցում էին մրցութային հարցին ճիշտ պատասխանած եւ ամենակարևորը մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 երեխաներ, որոնց մեջ ընդգրկված էի նաև ես:
Դասընթացի ընթացքում սովորեցինք նախագծել և ծրագրավորել LEGO Mindstorms ռոբոտները՝ օգտագործելով LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզուն: Դասընթացը տևեց 12 օր, որի ընթացքում ստացանք հիմանարար գիտելիքները ռոբոտների ծրագարավորման մասին:
Ռոբոտիքսի դասերը վարելու համար Իսպանիայից հրավիրվել էր հատուկ մասնագետ Ջուզեպ Ֆարգասը, ով 1991 թ-ից հիմնել ու ղեկավարում է DTEC Consulting ընկերությունը: Ես անչափ շնորհակալ եմ նրան իր գիտելիքները մեզ փոխանցելու համար:
Վերջում տեղի ունեցավ հանրային ցուցադրում, որի ընթազքում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր նախագիծը: Ահա մի քանի նկարներ և վիդեո, որտեղ ես և մեր խմբի տղաները ներկայացնում ենք մեր նախագիծը: