Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 18 » Apple-ը կթողարկի նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետ
18:53
Apple-ը կթողարկի նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետ

3DNews ՏՏ Լրատվական – The Wall Street Journal օրաթերթը տեղեկացնում է, որ Apple ընկերությունը չինական արտադրողների հետ պատրաստում են 8 դյույմանոց էկրանով պլանշետ: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր պլանշետի էկրանի պիքսելային թույլատվությունը կլինի՝ 1024×768:

Այսպիսի էկրանի թույլատվություն ունի նաև iPad 2-ը: Միևնույն ժամանակ iPad-ի երրորդ սերունդը (iPad 3-ը), արտաքինից այնքան էլ չի տարբերվի iPad 2-ից: Ըստ տարածված լուրերի, հավանաբար iPad 3-ն ունենալու է 2048×1536 պիքսելային թույլատվությամբ էկրան և երկարադիմացկուն մարտկոց։

Այս նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետի շնորհիվ, Apple ընկերությունը կկարողանա ավելի հաջող մրցակցել Google ընկերության Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ: Ըստ WSJ-ի (The Wall Street Journal)՝ Apple-ը մշտապես սարքերի նախատիպեր է մշակում, որոնցից ոչ բոլորն են ուղարկվում արտադրության:

Ներկայումս iPad պլանշետներն ամուր պահում են առաջատարի դիրքերն իրենց սեգմենտում` վերահսկելով նման սարքերի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը:

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 718 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: