Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Արգենտինայում գնացքի վթարի պատճառով ավելի քան 49 մարդ է զոհվել (տեսանյութ)
11:21
Արգենտինայում գնացքի վթարի պատճառով ավելի քան 49 մարդ է զոհվել (տեսանյութ)

Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 49 մարդ զոհվել և 550 մարդ վիրավորվել է, այս մասին հաղորդում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին` Բուենոս–Այրեսի կենտրոնի Once երկաթուղային կայարանում:

Ըստ տեղեկությունների, գերծանրաբեռնված բազմամարդ գնացքը, չկարողանալով արգելակել` բախվել է արգելափակոցներին:

Տեղական իշխանությունների նախնական պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ մարդիկ դեռևս փակված են ճզմված վագոններում, երբ հնարավոր լինի այդ վագոններում գտնվողներին հասնել` զոհերի թիվը կարող է աճել:

 

 
 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 733 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: