Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Բաքուն ցանկանում է «Եվրատեսիլը» քաղաքական նպատակներով օգտագործել. Süddeutsche Zeitung
11:19
Բաքուն ցանկանում է «Եվրատեսիլը» քաղաքական նպատակներով օգտագործել. Süddeutsche Zeitung


Süddeutsche Zeitung-ը` Գերմանիայի խոշորագույն օրաթերթը, անդրադառնալով Բաքվում սպասվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին` գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է մրցույթը քաղաքական նպատակներով օգտագործել: Ըստ թերթի` Ադրբեջանը հոյակապ, բայց ավտորիտար երկիր է, իսկ մրցույթը հեռարձակող հեռուսատաալիքներին կոչ է անում չմոռանալ, որ դժվար է լինում զանազանել երաժշտությունն ու քաղաքականությունը:

Այնուհետև նկատվում է, որ Ադրբեջանի վրա այս մրցույթի կազմակերպչի դերը գործնականորեն օդից է ընկել, ի տարբերություն նույնպես ոչ ժողովրդավարական Ղազախստանի, որի վրա Արևմուտքը, միանգամայն գիտակցված, 2 տարի առաջ դրեց ԵԱՀԽ-ն նախագահող երկրի պարտականությունները:

Թերթը նկատում է, թե Ադրբեջանի իշխանությունները, բնականաբար, ցանկանում են Եվրոպային ի ցույց դնել փայլուն ու բաց երկիր, որը կարող է գլուխ բերել նման բարդ միջոցառման կազմակերպումը: Բայց դրա հետ մեկտեղ հիմա ջրի երես են դուրս գալիս շատ այնպիսի բաներ, որոնք մինչ այժմ Եվրոպայում հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեին, առավել քիչ` երաժշտական աշխարհին. այնտեղ բացակայում է մամուլի ազատությունը, վարչակարգի քննադատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, իսկ ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Նաև բնակելի շենքեր են քանդվում. հազարավոր մարդիկ են տեղահանվել, որպեսզի մրցույթը հնարավոր լինի անցկացնել փքաշուք դահլիճում:

Թերթը հիշում է մի ադրբեջանական թերթի ասածը, որը Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցչին «հարբած» էր անվանել, երբ նա Ադրբեջանից պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Այնուամենայինվ, Süddeutsche Zeitung-ը կարծիք է հայտնում, թե մրցույթի բոյկոտումը երգիչների կողմից քիչ օգուտ կտար. դրանից ռեժիմը քննադատողների համար թերևս ավելի հեշտ չէր լինի: Սակայն, ճիշտ չէ նաև այն, նկատում է հոդվածագիրը, որ ARD հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը առաջվա պես երդվում են, թե երաժշտությունն ու քաղաքականությունը տարանջատված են: Նրանք խոսում են զուտ երաժշտական միջոցառման մասին` ստիպելով, որ դա նվաղի ստերիլ ապաքաղաքականածվածության միջև:

Բաքվի իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով տարանջատել երկու բաղադրիչները, եզրակացնում է Süddeutsche Zeitung-ը, ընդհակառակը նրանք ցանկանում են «Եվրատեսիլն օգտագործել» իրենց քաղաքական նպատակների համար: Այնուհետև գերմանական հեռարձակող հեռուստաալիքին կոչ է արվում առնվազն առանց ամաչելու քննադատել դրությունն Ադրբեջանում և մանրամասն հայտնել ծրագրված այլընտրանքային` Sing for democracy հակաեվրատեսիլյան նախաձեռնության համերգի մասին:
 

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 636 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: