Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 16 » Բրիտանական iTV հեռուստաընկերությունը նախազգուշացնում է Apple-ին իր ապրանքանիշի անվան մասին (iTV)
23:01
Բրիտանական iTV հեռուստաընկերությունը նախազգուշացնում է Apple-ին իր ապրանքանիշի անվան մասին (iTV)

3DNews ՏՏ Լրատվական – Բրիտանական iTV հեռուստաընկերությունը նախազգուշացնում է Apple-ին իր ապրանքանիշի անվան մասին: iTV-ն հայտարարել է, որ թույլ չի տա իր հեռուստաընկերության անվանման օգտագործումը Apple-ի սեփական արտադրության հեռուստացույցների վրա:

Սպասվում է, որ Apple-ի «խելացի-հեռուստացույցները» լույս կտեսնեն այս տարվա ընթացքում և միակ համապատասխանող անվանումը նրանց համար կլինի iTV անվանումը: Սակայն Apple երբեք չի հաստատել այս անվանումը իր հեռուստացույցների համար: Որոշ ժամանակ առաջ ընկերության՝ հեռուստացույցների առաջին հայտարարության ժամանակ ընդունվել է չո թե iTV, այլ Apple TV անվանումը:

Սակայն այս անվանումը դեռ վերջնականը չէ և հենց այս առիթով էլ iTV հեռուստաընկերությունը նախազգուշացրել է Apple-ին: Ըստ լրատվամիջոցների տեղեկացման, Apple TV-ն համալրված կլինի ընկերության արտադրած A5/A6 պրոցեսորով: Կկառավարվի iOS օպերացիոն համակարգի հատուկ տարբերակով և Siri ձայնային համակարգով: Apple TV-ի միակ հակառակորդը Google ընկերության՝ Google TV-ն է, որը կատարելագործվում է օրեց-օր, սակայն այն չի գրավել գնորդների բավարար ուշադրությանը:

 
Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 753 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: