14:23 Դպրոցական պարադոքս | |
Ինչու° մեր ուսուցիչները ավելի բարձր գնահատում են ծնողների տնային աշխատանքը, քան երեխաների: Ընդհանրապես կարծրատիպեր ձևավորվում են մարդու կյանքի ընթացքում ձեռք բերվող փորձի ընթացքում: Օրինակ` ինչպե°ս է իրեն զգում երեխան, երբ առաջին դասարանում նրան հանձնարարում են նկարել «Աշուն», խրախուսում են ինքնուրույն աշխատանքը, սակայն ամենաբարձրը գնահատվում է ինչ-որ մեկիմայրիկի կամ հայրիկի նկարը: Ոչինչ չունեմ ասելու, 40 տարեկան մարդը նույնիսկ առանց նկարչական կրթության կնկարի ավելի լավ, քան 7 տարեկան երեխան: Բայց դպրոցում երեխաների աշխատանքը պիտի գնահատվի, ոչ թե ծնողինը: Ընդ որում` ավելի հետաքրքիր է այն, որ ուսուցիչները օրինակ են բերում այն երեխայի աշխատանքը, ում տեղը նկարել են ծնողները… Կամ նման ձևով ավելի բարձր գնահատվում են այն շարադրությունները, որոնք գրվել են աշակերտների ծնողների կողմից: Կարո°ղ եք բացատրել պատճառը… | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |