Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 27 » Ericsson ընկերության տեխնոլոգիաները կրկնապատկում են HSPA ցանցի տվյալների փոխանցման արագությունը
22:11
Ericsson ընկերության տեխնոլոգիաները կրկնապատկում են HSPA ցանցի տվյալների փոխանցման արագությունը

3DNews ՏՏ Լրատվական – Ericsson ընկերությունը հասավ իր նպատակին՝ բարելավումներ կատարելով HSPA ցանցային տեխնոլոգիաներում: Շնորհիվ այս բարելավումների՝ հաղորդակցման սարքերի միացումը ցանցին կլինի ավելի արագ՝ 3G միացմամբ: Նշվում է, որ նոր տեխնոլոգիան ապահովում է ինտերնետի երկու անգամ արագ ներբեռնում, որը իդեալական պայմաններում կազմում է 12 Մբիթ/վ. արագություն:

Ներկայումս տվյալների ստացման առավելագույն արագությունը HSPA տեխնոլոգիայի շնորհիվ կազմում է՝ 14,4 Մբիթ/վ. իսկ փոխանցման արագությունը՝ 5.8 Մբիթ/վ.: Տեխնոլոգիայի բարելավմանը նպաստել է բազային կայաններում լրացուցիչ ալեհավաքների տեղադրումը: Սակայն բարելավման արդյունքը ձեռք է բերվել ոչ միայն ալեհավաքների, այլ նաև առաջատար ալգորիթմների օգտագործման շնորհիվ:

Ericsson ընկերությունը մտադիր է ցույց տալ իր ցանցային տեխնոլոգիան եկող շաբաթ կայանալիք՝ Mobile World Congress 2012 ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս մտադրությունը դեռ վերջնական չէ:

 
Կատեգորիա: Հեռախոսների մասին | Դիտումներ: 630 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Имя *:
Email:
     
     
Անուն *:
Email *:
Կոդ *: