Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 18 » FaithPC ընկերությունը ներկայացրել է իր՝ 3.000 Եվրո արժողությամբ խաղային նոութբուքը
18:51
FaithPC ընկերությունը ներկայացրել է իր՝ 3.000 Եվրո արժողությամբ խաղային նոութբուքը

3DNews ՏՏ Լրատվական – Ճապոնական FaithPC ընկերությունը ներկայացրեց իր՝ բարձր տեխնիկական հատկություններով խաղային նոութբուքը, որը տարբերվում է այդ մակարդակի նոութբուքերի շարքում:

High-End մոդելի նոութբուքը, որը ստացել է GXT P170HBD-G580 TWIN-Drive SSR2 անվանումը, նախատեսված է խաղացողների համար: Այս խաղային նոութբուքի «սիրտը» համարվում է՝ Intel Core i7-2969XM Extreme Edition պրոցեսորը: Այն ունի 17.3 դյույմանոց էկրան և համապատասխանաբար 1920 х 1080 էկրանի պիքսելային թույլատվություն: Օպերատիվ հիշողությունն է՝ 16 ԳԲ:

Հզոր գրաֆիկական համակարգն ապահովում է՝ NVIDIA GeForce GTX 580M 2 ԳԲ հիշողությամբ գրաֆիկական քարտը: Նոութբուքը համալրված է անլար ինտերնետի՝ Wi-Fi համակարգով, Gigabit Ethernet և Bluetooth համակարգերով: Նորույթի գինը կազմում է 3.000 եվրո:

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 684 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: