Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Google-ից պարզաբանել են, թե «Ես սիրում եմ հայերին»-ն ինչու էր I love Turkey թարգմանվում
11:27
Google-ից պարզաբանել են, թե «Ես սիրում եմ հայերին»-ն ինչու էր I love Turkey թարգմանվում




Ամերիկյան Google որոնողական հսկայի առցանց թարգմանության ծառայությունը` Google Translate-ը, ուղղել է իր «սխալը». «Ես սիրում եմ հայերին» նախադասությունը ծրագիրն այսուհետ I love Turkey-ի (Ես սիրում եմ Թուրքիան) փոխարեն թարգմանելու է I love Armenians` «Ես սիրում եմ հայերին»:

Google Translate-ի վերոնշյալ արտառոց թարգմանության մասին օրեր առաջ գրել էր ԱՄՆ-ում հրատարակվող անգլալեզու Armenian Weekly պարբերականը, որն էլ հենց կապ է հաստատել Google ընկերության հետ և այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրել:

«Google Translate-ը մեքենայացված համակարգ է: Այն թարգմանություններ կատարելիս տարբերականերն ընտրում է` հիմք ընդունելով մարդկանց կողմից թարգմանված տեքստերից վերցված նմուշները: Այն բառացի, բառարանային թարգմանություն չի կատարում,-պարբերականի հետ զրույցում ասել է ընկերության Գլոբալ հաղորդակցությունների և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆրայդենֆիլդը և հավելել,-Այնպես որ, ծառայությունը երբեմն սխալներ է անում, որոնք ակնհայտ են մարդու համար, բայց ոչ մեր մեքենայացված համակարգի համար»: 


 

 
 
Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 783 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: