Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 27 » Google-ը համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը
22:13
Google-ը համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը
Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը, որը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր առցանց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը, հայտնում է Bloomberg գործակալությունը:Google Chrome-ի համար ընդլայնումը թույլ կտա անջատել տեղեկատվության հավաքագրումը օգտատերի այցելած կայքերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին լրատվական գործակալությունը: Միացման դեպքում ֆունկցիան կգործի մշտապես Chrome-ի օգտագործողների այցելած բոլոր կայքերի համար:Համաձայնվելով տեղադրել «չհետևել» կոճակը՝ Google-ը սատարում է ԱՄՆ նախաձեռնությանը ինտերնետ օգտագործողների անձնական տվյալների պաշտպանության մասին, որը կարևոր է և՛ ընկերության, և՛ օգտագործողների համար:

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 613 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: