Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 18 » Հայտնի է դարձել, թե ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված
18:55
Հայտնի է դարձել, թե ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված

3DNews ՏՏ Լրատվական – Շատերի մոտ՝ ովքեր օգտագործում են iPhone, կամ հետաքրքրված են iPhone-ով, վաղուցվանից հարց է առաջացել – ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված: Redmondpie.com կայքը տեղեկացնում է այն հարցի պատասխանի մասին, որը շատ մարդկանց հետաքրքիր է:

Ինչպես նշել է Apple ընկերության նախկին աշխատակից Բոբ Բորչերը`իրականում դա այնքան էլ խորհրդանշական բնույթ չի կրում: «iPhone-ի առաջին ներկայացման ժամանակ, երբ ցուցադրվել էր հեռախոսի կոնցեպտը, անհրաժեշ էր ինչ-որ ժամ գրված լիներ և պատահականորեն գրվել է 9:42-ը» – ասել է նա:
Միլիոնավոր iPhone-ի օգտագործողներ հիասթափություն են ապրել այս ամենը լսելուց հետո, քանի որ նրանք ավելի յուրահատուկ պատասխանի են սպասել երկար ժամանակ: Այս նույն երևույթը կարելի է նկատել նաև iPad-ների և iPod-ների նկարներում, որտեղ նույնությամբ նշված է 9:42 ժամը:

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 662 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: