Ուսանողներին դասավանդող անձանց համար հատուկ գրում եմ այս հոդվածը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակում համապատասխան հակահարված տան: - Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:
- Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
- Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
- Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
- Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և "մոռացեք”, որ միացրել եք:
- Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
- Երբ ուսանողները ասում են "Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ուհարցրեք. "Իսկ ես ի°նչ իմանամ` կարող ես, թե ոչ: Ոտքերդ չեն ցավու°մ”:
- Ամեն դասը սկսեք կամ ավարտեք Ձեր կյանքից ինչ-որ պատմությամբ: Ցանկալի է, որ դա լինի շատ տափակ ու կրկնվող պատմություն:
- Երբ ուսանողը բարձր գնահատական է խնդրում, առեղծվածային ձայնով պատասխանեք. "Նախ առհասարակ գնահատական է պետք ստանալ”…
- Երբ ուսանողը հարցնում է, թե ինչպես կարող է բարելավել իր գնահատականները, պատասխանեք, որ նա պետք է ժամանակի մեքենա ստեղծի, գնա անցյալ և տնային աշխատանք անի:
- Երբեք մի գնահատեք ուսանողի պատասխանը կամ գնահատեք, բայց մի անցկացրեք մատյան: Իսկ հետո պատճառաբանեք, որ մոռացել եք, կարևորը գիտելիքն է ու թող նույն ուսանողը նորից պատասխանի:
- Որևէ ուսանողի (եթե նա հետևել էր ինչպես դասախոսին հասցնել ինֆակտի հոդվածի ցուցումներին) այլ անունով դիմեք: Օրինակ` Պարգևին "Վրեժ”:
- Օգտագործեք սխալ անվան մի քանի տարբերակներ: Վրեժիկ, Վրո, Վրեժուլիկ…
- Հարց տվեք ուսանողին և անմիջապես պատասխանեք Ձեր հարցին: Իսկ հետո բողոքեք, որ ուսանողը ոչինչ չգիտի:
- Ամեն անգամ ինչ-որ երևույթ բացատրելիս, նշեք Հայենսբուրգի անհավասարակշռության տեսությունը: Նույն տեսության մասին խոսեք նաև, երբ լսարանում որևէ դեպք է պատահում:
- Մոռացեք ստուգել անհատական աշխատանքները: Իսկ ստուգելուց հետո մոռացեք հայտնել գնահատականները:
- Իրենց աշխատանքի վերջում "Սիրով` քո համովիկ” նշող ուսանողներին գնահատելիս պատասխան հաղորդագրություն ավելացրեք. "Անհամբեր` քո գազանիկ”:
- Կորրելյացիան բացատրելիս օրինակ բերեք անկարգ ուսանողի, իր հեռախոսը և ծիծակ կոշիկները (կամ այլ բան` ըստ իրավիճակի):
- Հաճախ կրկնեք նույն նախադասությունը` այն վերաձևակերպելով: Հատկապես լավ մեթոդ է դասախոսություն կարդալիս:
- Կարճ անհատական աշխատանքները անվանեք շատ երկար, երկարները` կարճ:
- Քննության ժամանակ հարցաթերթիկները բաժանելուց հինգ րոպե հետո հարցրեք, թե արդյոք ուսանողները ավարտել են: Կրկնել ամեն հինգ րոպեն մեկ:
- Գրատախտակին կարևոր բաներ գրելիս, Ձեր հետևից արագ ջնջեք գրածը: Շեշտեք, որ այդ ամենը լինելու է քննությանը: Ուսանողների դժգոհությունների վրա էլ զարմացեք` ասելով, որ շատ դանդաղ են գրում:
- Ուսանողներից հարցրեք նրանց e-mail-ները` դասի հետ առնչվող նյութ ուղարկելու համար: Իսկ հետո անիմաստ հաղորդագրություններ ու հղումներ ուղարկեք (երբ հարցնեն, թե ինչ եք ուղարկել, ասեք, որ տեղյակ չեք, Դուք չեք ուղարկել):
- Դասի ժամանակ խոսեք հեռախոսով, հատկապես երբ ուսանողին կանչել եք դաս պատասխանելու: Երբ ուսանողը դադարի պատմել, խնդրեք շարունակել, ասելով, որ լսում եք: Այդպես մոտ տասը-տասնհինգ րոպե:
|