Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Ինտերնետը կօգնի փրկել անհետացող լեզուները
16:55
Ինտերնետը կօգնի փրկել անհետացող լեզուները

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները, տեղեկացնում է vesti.ru հեռուստատեսության կայքը: 

Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները: 

Սվարթմորի քոլեջի լեզվաբանները, Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 «խոսող» բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազ. տեսաձայնային նյութ և 32 հազ բառ: 

«Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում», - ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիս
ոնը: 

2010թ. ստաղծված բառարաններից մեկը պարունակում է կորո լեզվի բառեր, որով խոսում է մոտ 500 մարդ Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Իսկ մեկ այլ բառարան պարունակում է Պարագվայի հյուսիսում բնակվող ցեղախմբերից մեկի լեզուն` չամակոկոն: 

Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:
 
 
Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 838 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: