Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 19 » Ժեստերի լեզուն: Աչքեր և հայացք:
14:16
Ժեստերի լեզուն: Աչքեր և հայացք:

Որոշեցի գրել աչքերի և հայացքի միջոցով «մարդուն կարդալու» տարբերակների մասին: Թերևս սրանք ավելի բարդ է կիրառել, եթե փորձ չունես կամ մասնագետ չես, բայց ժամանակի ընթացքում շատ հաճախ պետք է գալիս…

Բացակայող հայացք — լինում է այն պահերին, երբ մարդը կենտրոնացած մտածում է:

Հայացքը սահում է շրջակա առարկաների վրայով, ապա ուղղվում դեպի առաստաղ — զրույցի նկատմամբ հետաքրքրության անկում:

Համառ հայացք ուղիղ աչքերի մեջ, երբ նայողի բիբերը փոքրացած են — վերադաս լինելու ցանկություն, սակայն ավելի հաճախ նշանակում է թշնամություն, հատկապես եթե ուղեկցվում է ձեռքերը բռունցք դարձնելու, ատամները սեղմելու կամ վերևի շրթունքը թեթևակի վեր քաշելու ժեստերով (այնպես, ինչպես կենդանիներն են ցույց տալիս ատամները թշնամուն վախեցնելու համար):

Նախորդի նման հայացք, սակայն լայնացած բիբերով — սեքսուալ ձգողության նշան է:

Եթե հայացքը «փախցնում են» և իջեցնում ներքև — ստի կամ ամոթի նշան է:

«Կողքից» հայացք (հատկապես երբ զրուցակիցը դեպի ձեզ կանգնած է մի փոքր թեք, այսպես ասած` միշտ պատրաստ շրջվելու և վազելու) — անվստահության նշան է:

Զրուցակիցը հայացքը մեկ փախցնում է, մեկ նորից նայում ձեզ — անհամաձայնության և անվստահության նշան է (անվստահություն դեպի մասնագետ կամ խրատող, խորհուրդ տվող անձը):
Որպես կանոն հայացքի և աչքերի միմիկան պետք է ուղեկցվի նաև մարմնի այլ հատվածների ժեստերով, որպեսզի տվյալ վերաբերմունքը կամ էմոցիան լինի միանշանակ: Այլ կերպ ասած` միմիկայի փոփոխությունները միշտ կարող են կապված լինել որևէ ֆիզիկական կամ հոգեկան ցավի, ինչպես նաև հիշողությունների հետ:
Ժեստերի մասին հաջորդ հոդվածում կներկայացնեմ միմիկայի և ժեստերի սխալ մեկնաբանության հետևանքների մասին պատմություններ:
Ժեստերի լեզուն հոդվածների շարքից կարող եք կարդալ նաև: 

 
 
Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 898 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: