Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 28 » Կայացավ ԹՈՒՄՈ Ռոբոտիքսի նախագծերի ցուցադրություն
03:12
Կայացավ ԹՈՒՄՈ Ռոբոտիքսի նախագծերի ցուցադրություն


Tumo RoboticsԵրեկ ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում ավարտվեց փետրվարի 10-ին մեկնարկած Ռոբոտիքս դասընթացը: Դասընթացին մասնակցում էին մրցութային հարցին ճիշտ պատասխանած եւ ամենակարևորը մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 երեխաներ, որոնց մեջ ընդգրկված էի նաև ես:

 

Դասընթացի ընթացքում սովորեցինք նախագծել և ծրագրավորել  LEGO Mindstorms  ռոբոտները՝ օգտագործելով LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզուն: Դասընթացը տևեց 12 օր, որի ընթացքում ստացանք հիմանարար գիտելիքները ռոբոտների ծրագարավորման մասին:

 

Ռոբոտիքսի դասերը վարելու համար Իսպանիայից հրավիրվել էր հատուկ մասնագետ Ջուզեպ Ֆարգասը, ով 1991 թ-ից հիմնել ու ղեկավարում է DTEC Consulting ընկերությունը: Ես անչափ շնորհակալ եմ նրան իր գիտելիքները մեզ փոխանցելու համար:

 

Վերջում տեղի ունեցավ  հանրային ցուցադրում, որի ընթազքում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր նախագիծը: Ահա մի քանի նկարներ և վիդեո, որտեղ ես և մեր խմբի տղաները ներկայացնում ենք մեր նախագիծը:

Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 775 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: