Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Կենդանի հեռուստացույց, զգայուն սեղան և այլ տեխնիկական նորույթներ Samsung-ից՝ Tert.am-ի թղթակցի աչքերով (տեսանյութ, լուսանկարներ)
11:22
Կենդանի հեռուստացույց, զգայուն սեղան և այլ տեխնիկական նորույթներ Samsung-ից՝ Tert.am-ի թղթակցի աչքերով (տեսանյութ, լուսանկարներ)


Ժամանակի պահանջներին համընթաց`ինովացիոն ոլորտում բազմակի մրցանակակիր և սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրության առաջատար Samsung Electronics ընկերությունը Պրահայում ներկայացրել է վերջին նորույթները: «Samsung-ն ԱՊՀ երկրների համար» ցուցահանդես–համաժողովում, որին մասնակցել է նաև Tert.am-ի թղթակիցը, ներկայացվել են նորագույն հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, տեսախցիկներ, կենցաղային իրեր: Մենք առանձնացրել ենք ցուցահանդես–համաժողովում ներկայացված բազմազան տեսականուց մի քանի նմուշներ։

samsung forum Samsung Forum 2012

 
Smart TV 
Ընկերությունը ներկայացրել է իր հեռուստատեսային նորույթները` Smarter Life կոնցեպցիայի երեք հիմնական ուղղությունների համապատասխան` Smart Interaction, Smart Content և Smart Evolution:

 

Smart Interaction-ը թույլ է տալիս Smart TV-ի տերերին հեռուստացույցի հետ փոխգործակցել ձայնային, ժեստերի ղեկավարման և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների շնորհիվ: Բավական է միայն ասել «Բարև, TV»` ձայնի ղեկավարման գործառույթն ակտիվացնելու , կամ «Բրաուզեր»` ինտերնետին հասանելիություն ստանալու համար, իսկ նայել էջերը կամ կարգավորել ձայնի բարձրությունը կարելի է ձեռքերի շարժումով:

Smart Content-ը ներառում է անհատականացված բովանդակության տարածումը Smart TV հավելվածի միջոցով, ինչպես նաև AllShare Play տեխնոլոգիան:

Smart Evolution-ն իրենից ներկայացնում է իր տեսակի մեջ առաջին` Samsung Evolution Kit հավաքածուն:

 

ES8000 LED- հեռուստացույցներն ունեն բարակ շրջանակ, որն առաջին անգամ ներկայացվել է 2011թ.:Հեռուստացույցն ունի երկմիջուկ պրոցեսոր, որի շնորհիվ հեռուստադիտողը կարող է կայքէջեր նայել և միաժամանակ աշխատել կամ բեռնել մի քանի հավելվածներ:

 

  Ընկերությունը ներկայացրել է նաև առաջին Super OLED 55-դյույմանոց հեռուստացույցը: Samsung Super OLED ֆիրմային տեխնոլոգիան ստեղծում է առավելագույն վառ պատկեր` ցուցադրելով չգերազանցվող արագություն: Ինչպես ES8000 LED- հեռուստացույցը, այնպես էլ Super OLED-ը լիովին աջակցում են Smarter Life-ի կոնցեպցիայի երեք ուղղություններին:

 

SMART Wi-Fi
Samsung-ը ներկայացրել է ֆոտո- և տեսախցիկների նոր հավածաքուն` SMART Wi-Fi նորագույն տեխնոլոգիայով, որոնց շնորհիվ արվում են գերազանց մաքրության լուսանկարներ կամ տեսագրություններ` ցանկացած իրավիճակում: Wi-Fi Direct տեխնոլոգիայի շնորհիվ` լուսանկարիչները կարող են միացնել իրենց սարքը հեռախոսին կամ պլանշետին` լուսանկարների փոխանակման համար: Դրանք կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել հենց ֆոտոխցիկից:

 Samsung WB850F


Eco, Space и Smart Future

2012թ. Samsung-ը զարգացնում է իր ինտելեկտուալ գործառույթները կենցաղային տեխնիկայի ոլորտում` Eco, Space и Smart Future երեք ուղղությունների համապատասխան:

201007231916771_XQM3C4NQ.jpg
O'table
O'table վառարանը սպառողներին սննդի պատրաստման հարմարավետ տարբերակ է առաջարկում:

 

 

Samsung-ի 9-րդ սերիայի նոութբուքեր
Samsung-ը ներկայացրել է 9-րդ սերիայի նոութբուքերի երկրորդ սերունդը: 30.000 ժամ «տառապելուց» հետո, Samsung-ի ինժեներներին հաջողվել է ստեղծել նոր սարք, որը 21%-ով բարակ և 28%-ով կոմպակտ է իր նախորդից,ինչն այն դարձնում է շուկայում պրեմիում դասի ամենաբարակ նոութբուքը:

Samsung 9 серии

 


Մոնոքրոմ լազերային SCX-3405FW բազմաֆունկցիոնալ տպիչ
Samsung SCX-3405 FW-ը կարող է տպել րոպեում 20 էջ արագությամբ, ինչպես նաև սքանավորել, պատճենահանել տարբեր փաստաթղթեր, նաև ֆաքսով աշխատել:

  

9-րդ սերիայի LED-մոնիտոր
27-դյույմանոց LED-մոնիտորը հագեցած է պրոֆեսիոնալ մակարդակի ֆիրմային մատրիցայով:

 

 Samsung Galaxy Tab 2

Samsung Galaxy Tab 2(7.0)-ն դարձել է ընկերության առաջին պլանշետը, որն աշխատում է Android 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգի ղեկավարմամբ: Նորույթը հասանելի կլինի մարտին, Մեծ Բրիտանիայում: Այնուհետև այն վաճառքի կհանվի ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում:

Samsung Galaxy Tab To Retail For €699 In Europe?
SUR40 for Microsoft Surface ինտերակտիվ սեղան 
40-դյույմանոց ինտերակտիվ սեղանն աշխատում է AMD Athlone IIx2 երկմիջուկ պրոցեսորի ղեկավարմամբ, 4 գեգաբայթ օպերատիվ հիողությամբ, ինչպես նաև 1 գեգաբայթ ծավալով ATI Radion 6570 տեսաքարտեզով:Նման սեղանը կարելի է օգտագործել գովազդային նպատակներով:

Samsung SUR40 для Microsoft Surface

 

Ռոբոտ- փոշեկուլ
Դրանք կարող են Ձեր տունը մաքրել, երբ դուք աշխատանքի եք: Այն ունի տեսախցիկ, որի արած լուսանկարների շնորհիվ փոշեկուլը կողմնորոշվում է տարածքում, որպեսզի սարքը չմաքրի նույն վայրը մի քանի անգամ:

 

 


2011թ. Samsung Electronics-ին հաջողվել է ռեկորդային վաճառք իրականացնել` 143 մլրդ դոլար: ԱՊՀ անդամ երկրներում ընկերությունը յոթ արտադրական կատեգորիայում նվաճել է շուկայի ամենամեծ մասնաբաժինները և առաջին անգամ դարձել ԱՊՀ երկրների կենցաղային էլեկտրոնիկայի շուկայի ամենասիրված ապրանքանիշը:

 

 
 
Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 891 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: