Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 16 » Microsoft: Hotmail-ն ավելի լավ է սպամ նամակների ֆիլտրացում կատարում, քան Gmail-ը
22:15
Microsoft: Hotmail-ն ավելի լավ է սպամ նամակների ֆիլտրացում կատարում, քան Gmail-ը

3DNews ՏՏ Լրատվական – Microsoft կորպորացիան շարունակում է իր քարոզարշավը՝ Hotmail-ի վստահությունը օգագործողների մոտ բարձրացնելու նպատակով: Windows Live-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրությունում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է Hotmail-ը կատարում սպամ նամակների ֆիլտրացում:

Նամակների ֆիլտրացման ուսումնասիրությունը անցկացրել է Cascade Insights ընկերությունը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Hotmail-ն ավելի լավ է սպամ նամակների ֆիլտրացում կատարում, քան Gmail-ը: Հետաքրքիր է, որ Cascade Insights ընկերությունը այս ուսումնասիրությունը անցկացրել է 2009 թվականին, որի արդյունքում լավագույն անտիսպամ համակարգն ուներ Gmail-ը:

Իսկ ներկայիս ուսումնասիրությունով Hotmail-ը գերազանցեց իր պաշտպանվածությամբ Gmail-ին: Վերջին տարիների ընթացքում Hotmail-ն իր անտիսպամ համակարգը բարելավել է SmartScreen տեխնոլոգիաների շնորհիվ: Ըստ Microsoft-ի՝ Hotmail-ի օգտագործողները տեսնում են իրենց «Inbox» թղթապանակի անցանկալի նամակների միայն 3 տոկոսը: Եվ դա շնորհիվ SmartScreen տեխնոլոգիաների:

 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 692 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: