20:28 Օպերացիոն Համակարգեր | |
Անկախ համակարգչի տեսակից դրա համար օգտագործվող օպերացիոն համակարգերն իրականացնում են հետևյալ 4 գործառույթները`
Սարքային ապահովման կառավարում : Օպերացիոն համակարգը կառավարումը է սարքային և ծրագրային ապահովման փոխազդեցությունը:Որպեսզի հնարավոր լինի օգտագործել սարքային ապահովումը , օպերացիոն համակարգը յուրաքանչյուր սարքի համար տեղադրում է տվյալ սարքի դրայվերը:Սարքի դրայվերը իրենից ներկայացնում է սարքի արտադրողի կողմից գրված փոքր ծրագիր,որը տրվում է սարքի հետ միասին:Դրայվերի տեղադրումից հետո օպերացիոն համակարգը կարող է հաղորդակցվել տվյալ սարքային ապահովման հետ:Համակարգային ռեսուրսի (system resources) նշանակման պրոցեսը և դրայվերի տեղադրումը կարող է իրականացվել Plug and Play (PnP) տեխնոլոգիայով: PnP տեխնոլոգիան ներդրվել է սկսած windows 95 օպերացիոն համակարգից ,որի նպատակն է եղել պարզեցնել նոր սարքի ավելացման, տեղադրման գործառույթը: Բոլոր ժամանակակից օպերացիոն համակարգերի համար ապահովում է PnP համատեղելիությունը: Ի շնորհիվ PnP-ի, օպերացիոն համակարգը ավտոմատ հայտնաբերում է PnP համատեղելի սարքը և տեղադրում է այդ սարքի ծրագրային ապահովումը: Այնուհետև օպերացիոն համակարգը կոնֆիգուրացնում է սարքը և թարմացնում է ռեգիստրները: Ռեգիստրները իրենցից ներկայացնում են տվյալների բազաներ, որոնցում ինֆորմացիա է պահվում ամբողջ համակարգչի մասին` 1. Ինֆորմացիա ծրագրային ապահովման մասին, 2. Ինֆորմացիա օգտագործողի մասին, 3. Ինֆորմացիա սարքային ապահովման մասին, 4. Ինֆորմացիա ցանցային կարգավորումների մասին, 5. Ինֆորմացիա ֆայլերի տիպերի մասին: Ֆայլերի և թղթապանակների կառավառում: Օպերացիոն համակարգը կոշտ սկավառակի վրա ստեղծում է ֆայլային կառուցվածք (համակարգ), որպեսզի հնարավոր լինի ինֆորմացիա պահպանել: Ֆայլն իրենից ներկայացնում է տվյալների որոշակի բլոկ, որին տրված է մեկ անուն և որը հանդես է գալիս որպես մեկ ամբողջական միավոր: Ծրագրերը և ֆայլերը միասին խմբավորված են հատուկ կառուցվածքային միավորներում, որոնք կոչվում են թղթապանակներ:Թղթապանակները կարող են գտնվել այլ թղթապանակների մեջ: Համապատասխան թղթապանակներն էլ կոչվում են ենթադիրեկտորիաներ: ֆայլերի մեջ չեն կարող լինել թղթապանակները: Windows օպերացիոն համակարգում դիրեկտորիաները կոչվում են թղթապանակներ, իսկ ենթադիրեկտորիաները` ենթաթղթապանակներ: Օգտագործողի ինտերֆեյս: Օպերացիոն համակարգը թույլ է տալիս օգտագործողին հաղորդակցվել, փոխազդել համակարգչի սարքային և ծրագրային ապահովման հետ: Վերջինիս համար օպերացիոն համակարգն օգտագործում է, ապահովում է օգտագործողի ինտերֆեյս (User Interface): Գոյություն ունեն 2 տիպի ինտերֆեյս` 1. Հրամանային տողով ինտերֆեյս (Command Line Interface – CLI), որի դեպքում օգտագործողը մուտքագրում է հրամաններ: CLI-ն ունի Նկ.1-ում բերված տեսքը: 2. Օգտագործողի գռաֆիկական ինտերֆեյս (Graphical User Interface -GUI): Այս ինտերֆեյսի դեպքում փոխազդեցության համար օգտագործողն օգտագործում է մենյուներ: Շատ օպերացիոն համակարգեր`օրինակ լայն տարածում գտած windows 2000 և windows XP-ին 2 ինտերֆեյսով էլ օժտվաց են: Windows ընտանիքի օպերացիոն համակարգերի դեպքում օգտագործողն ինտերֆեյսների միջև ընտրության հնարավորություն չունի, իսկ Linux ընտանիքի օպերացիոն համակարգերի դեպքում օգտագործողն ունի ինտերֆեյսների միջև ընտրության հնարավորություն: Ծրագրերի, կիրառումների կառավարում: Ծրագրերի, կիրառումների թողարկման համար օպերացիոն համակարգը փնտրում է այն, գտնելուց հետո բեռնում համակարգչի հիմնական հիշողության մեջ (RAM): Կիրառումներն իրենցից ներկայացնում են ծրագրային ապահովում, որոնք թույլ են տալիս լուծել բազմաթիվ կիրառական խնդիրներ: Նման կիրառումներ են հանդիսանում տեքստային խմբագրիչները (word, open office), էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչներ (Excel, open office), խաղեր և բազմաթիվ այլ ծրագրեր: Օպերացիոն համակարգն ապահովում է յուրաքանչյուր կիրառմանը համապատասխան համակարգային ռեսուրսներ: Կիրառումների ծրագրավորման ինտերֆեյսը (Application Programming Interface – API) իրենից ներկայացնում է ծրագրավորողների կողմից օգտագործվող ուղեցույց, որի շնորհիվ երաշխավորվում է, որ նրանց կողմից նախագծվող, ստեղծվող ծրագիրը համատեղելի է օպերացիոն համակարգի հետ: Դիտարկենք API-ների 2 օրինակ` 1. Open Graphics Library (Open GL) – սա իրենից ներկայացնում է մուլտիմեդիոն գրաֆիկաի բազմապլատֆորմ ստանդարտ 2. DirectX – սա իրենից ներկայացնում է Microsoft Windows-ին վերագրվող մուլտիմեդիոն գործառույթների API-ների հավաքածու: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |