Պելեն 71 տարեկանում կմասնակցի պաշտոնական հանդիպման
Եթե դեկտեմբերի 8-ից 18-ը Ճապոնիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հասնեն Սանթոսն ու Բարսելոնան, ապա Սանթոսի կազմում հանդես կգա ֆուտբոլի արքա Պելեն, որը հոկտեմբերին կդառնա 71 տարեկան: Դրա հնարավորությունը չի բացառել Սանթոսի ղեկավարությունը` վերջնական որոշումը թողնելով թիմի գլխավոր մարզիչ Մուրիսի Ռոմալյուին, հաղորդում է Sport-express.ru-ն: