Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 13 » Skype ծրագիրի ՄԵԾ բացթողումը
21:57
Skype ծրագիրի ՄԵԾ բացթողումը
Մասնագետները հայտնի ինտերնետ հեռախոսային Skype ծրագրում մեծ «անցք»են հայտնաբերել, որի միջոցով հնարավոր է ճշտել ծրագրից օգտվի աշխարհագրական դիրքը:
Նյու Յորքի ճարտարագիտական համալսարանի փորձագետների խոսքով ծրագիրը թույլ է տալիս որոշել օգտվողի IP հասցեն, ինչը անվտանգության տեսակետից բավականին մեծ բացթողում է:
Փորձի նպատակով փորձագետները Skype ծրագրի միջոցով զանգահարել են մոտ 10 հազար պատահական օգտվողի և նույնիսկ այն դեպքում, երբ զանգին չեն պատասխանել, հնարավոր է եղել ճշտել նրանց IP հասցեն:
Նման թերությունը կվնասի հատկապես հանրաճանաչ մարդկանց, քանի որ IP հասցեյի իմացությունը թույլ կտա հակերներին ճշտել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը և հեշտությամբ շանտաժի ենթարկել նրանց:
Նյու Յորքի ինֆորմատիկայի պրոֆեսոր Կիտ Ռոսը հայտնել է, որ Skype ծրագրի միջոցով  IP հասցեն կարող է որոշել ցանկացած «համալսարանային մակարդակի» հակեր:
 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 725 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: