13:56 Թե ինչու է պետք մասնակցել ընտրություններին | |
Երբ առաջին անգամ պիտի մասնակցեի ընտրություններին, բոլոր ծանոթներս միաբերան պնդում էին, որ անիմաստ է, միևնույնն է իմ քվեից ոչինչ կախված չէ և այդպես շարունակ: Քանի որ առանձնապես քաղաքական նախընտրություններ չունեմ, ապա սկզբում մտածում էի, որ գուցե իսկապես գնալն իմաստ չունի: Բայց գնացի և քվեարկեցի: Իսկ հետո հասկացա, որ իրականում խնդիրը քաղաքական նախընտրությունները չեն, ոչ էլ այն 5 կամ 10 րոպեն, որի ընթացքում շատերը ուղղակի 5 կամ 10 րոպե ավել պիտի հեռուստացույց դիտեին: Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Գուցե քչերն են հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան կփոխի, բայց արդյունքում այդ քչերը ավելանում և դառնում են բնակչության զգալի մաս: Իսկ հետո իզուր է բողոքելը, որ քվեաթերթիկները "լցնում են”: Գնայիք, քվեարկեիք և ամենաքիչը ուղղակի "կզբաղեցնեիք” ձեր քվեաթերթիկը: Մյուս կողմից էլ մարդիկ, փաստորեն, չեն կարևորում իրենց կարծիքը: Իզուր: Ունեցեք կարծիք և արտահայտեք այն: Եթե դուք պահանջում եք պետությունից լինել բարեխիղճ բազմաթիվ հարցերում, ուրեմն դուք էլ ամենաքիչը պարտավոր եք հենց այդ պետության ղեկավար օղակի ընտրության դեպքում բարեխղճորեն մասնակցել ընտրություններին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |