Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Տղամարդիկ կազմել են փետրվարի 23-ի «թշնամի-նվերների» ցուցակը
12:07
Տղամարդիկ կազմել են փետրվարի 23-ի «թշնամի-նվերների» ցուցակը

Դեզոդորանտի օր. այսպես են անվանել տղամարդիկ փետրվարի 23-ի տոնը: Կանացի երեւակայությունը տոնի նախօրեին քուն է մտնում: «Վեստեյ FM»-ի թղթակիցը կազմել է ամենաանհեթեթ եւ ամենացանկալի նվերների ցուցակը, որոնք մատուցվում են փետրվարի 23-ին:

Այդ օրը կատակով անվանում են «տղամարդու դեզոդորանտի օր», իսկ մարտի 8-ը` «տղամարդու դեզոդորանտի համար վրեժի օր»:  Եւ ուրեմն, որպեսզի տղամարդիկ հետագայում «չարդարանան», չարժե նրանց նվիրել լոգանքի համար նախատեսված հեղուկ, սափրվելու համար նախատեսված փրփուր, լոսյոն կամ շամպուն: «Նվերներ` ձեւի համար» դասակարգում ներառված են նաեւ ալկոհոլային խմիչքները, նկարների համար նախատեսված շրջանակներն ու գրիչները: Եթե դուք տղամարդու կինը չեք, այլ նրա կոլեգան կամ ընկերուհին, ապա նրան փարֆյում, գոտի կամ դիզայներական վերնաշապիկ նվիրելը եւս ճիշտ չէ: Նման իրեր ընտրում է կամ կինը, կամ էլ անձամբ ամուսինը, ապավինելով սեփական ճաշակին:

«Ամենաչար թշնամին» դա փողկապն է: Փողկապները, որոնք որպես նվեր են մատուցվում փետրվարի 23-ին, հերթապահ նվերներ են, որոնք ոչ ոք չի կրում:  Նման նվերը ցույց է տալիս, որ դուք տղամարդուն բացարձակապես ֆորմալ կերպով եք վերաբերվում: Կախազարդեր, ճարմանդներ, կրակայրիչներ կամ պարանոցի թաշկինակներ նվիրելով դուք ոչ մեկին չեք զարմացնի: Ֆիտնես-քարտ, գանտելներ նվիրելը կհուշի, որ դուք ակնարկում եք, որ հարկավոր է արտաքինը կարգի բերել:   

Տղամարդկանց ցանկալի նվերներից են, որքան էլ տարօրինակ հնչի, գրքերի հազվագյուտ հրատարակությունները, սիրելի ֆիլմերի ընտրանին:

Լավ նվերը սիրելի խմբի համերգի կամ սիրելի ֆուտբոլային թիմի տոմսն է: Իսկ ամենացանկալի նվերը տղամարդը համարում է մոմերի ներքո ռոմանտիկ երեկոն: Այսպիսի շնորհավորանքից հետո կինը կարող է լիահույս լինել, որ մարտի 8-ին կստանա ավելին, քան յասամանի հոտով դեզոդորանտը:

Փետրվարի 23,հունվարի 28...Սովետական և հայկական բանակի օր...

Խեղճ տղաներ,որոնք ոչ ծառայել են,ոչ էլ դեռ տարիքն է լրացել...Նրանց չեն շնորհավորում:Ծառացած մտածելակերպ էր,դպրոցներում տղաների տոնն էին նշում,հիմա էլ անընդհատ շեշտում են,որ նրանք չեն ծառայել...Բայց ինչ կա՞...Շնորհավորեք էլի...Ու հիմնականում դասղեկները թույլ չեն տալիս աղջիկներին դասարանի տղաների համար ինչ-որ բան գնել...Ես համակարծիք չեմ:Ճի'շտ է,նրանց տոնը չէ,բայց ես կարող եմ իրավունք վերապահել իմ և ադմինիստրացիայի անունից շնորհավորել մեր հայ տղաների տոնը..Ճիշտ է,կան վատ երևույթ տղաներ`քյարթուներ,ռաբիսներ,ալկոհոլից կախվածներ,բայց լավերն էլ կան չէ՞...Շնորհավոր լավերի տոնը :D


 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 1087 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: