Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Ճապոնիայում կկառուցվեն տապաններ` ցունամիից փրկվելու համար
11:25
Ճապոնիայում կկառուցվեն տապաններ` ցունամիից փրկվելու համար


Ճապոնիայի ափամերձ շրջաններում տեղի բնակիչներին ցունամիներից պաշտպանելու համար կտեղադրեն տապաններ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը:

Անցած տարվա մարտին 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաժարշից հետո, ափամերձ շրջանների շատ բնակիչներ չէին կարողացել փրկվել ցունամիից: Նրանց մեծամասնությունը պատսպարվել էին տանիքներին և այլ բարձր հատվածներում` կտրված լինելով արտաքին աշխարհից, գրում է vz.ru-ն:

Այսպես, Ճապոնիայի իշխանությունը նախատեսել է լրացուցիչ միջոցներ ստեղծել` մասնավորապես տապաններ` ցունամիների կրկնվելու դեպքում: Հատուկ «փրկարար» նավերից յուրաքանչյուրում տեղավորվում է 20-50 մարդ: Յուրաքանչյուր տապանում կլինի սննդի և այլ անհրաժեշտ իրերի պաշար:

Դրանք կկառուցվեն դպրոցների և ծերանոցների մոտակայքում: Տեղեկանալով հնարավոր ցունամիի մասին` մարդիկ կարող են թաքնվել այնտեղ և անցկացնել մի քանի օր: Ընդ որում նավը դիմացկուն կլինի բեկորների հարվածներին:

Հավելենք, որ Ճապոնիայի նախարարությունում նախատեսվում է պատրաստել փրկարար նավերի նախագիծը:

 
 
Կատեգորիա: Ամեն ինչի մասին Էջ | Դիտումներ: 745 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: